— Ես երբեք չեմ եղել այստեղ։ Ասա, ծերուկ, ինչպիսի՞ մարդիկ են ապրում այս քաղաքում։
Ծերունին հարցին հարցով պատասխանեց.— Իսկ ինչպիսին էին մարդիկ այն քաղաքում, որտեղից դու դուրս ես եկել։
— Դրանք եսասեր ու չար մարդիկ էին։ Ի դեպ, հենց այդ պատճառով ես ուրախությամբ դուրս եկա այնտեղից։— Այստեղ դուք հենց այդպիսի մարդկանց կհանդիպես,– պատասխանեց ծերուկը։
Քիչ աց մի ուրիշ մարդ մոտեցավ ծերունուն և նույն հարցը տվեց.— Ես հենց նոր եմ եկել, ասա հայր իմ, ինչպիսի՞ մարդիկ են ապրում այս քաղաքում։
Ծերունին նույն պատասխանը տվեց.
— Ասա որդիս,իսկ ինչպիսին էին այն քաղաքի մարդիկ, որտեղ դու ապրում էիր։
— Օ, դրանք բարի, հյուրասեր և պարկեշտ մարդիկ էին։ Ես այնտեղ շատ ընկերներ եմ թողել և ինձ շատ դժվար էր նրանցից բաժանվելը։Դու այստեղ էլ հենց այդպիսի մարդկանց կգտնես,– պատասխանեց ծերուկը։
Այս ողջ խոսակցության ընթացքում նրանց մի քաղաքացի էր հետևում։ Նա մոտեցավ ծերուկին ու հարցրեց.— Ինչու՞ դու մեկին ասացիր, որ այստեղ սրիկաներ են ապրում, իսկ մյուսին՝ որ լավ մարդիկ են։— Լավ ու վատ մարդիկ ամենուր են, – պատասխանեց նրան ծերունին։ Պարզապես մենք կարողանում ենք գտնել միայն այն, ինչ կարողանում ենք փնտրել…