Այսօր ես պատրաստվում եմ կիսվել ձեզ հետ մի շատ արդյունավետ միջոցով, որն առաջին հերթին կկանխի ձեր մազաթափությունը, ապա կբացի մազերի փակ ֆոլիկուլները, որպեսզի դրանք նորից աճեն:Ընդամենը մեկ ամսից ձեր մազերը կդառնան ավելի հաստ, իսկ մազաթափությունը լիովին կվերանա:
Այս միջոցի համար անհրաժեշտ է Նշի յուղ. այն շատ հարուստ է Е վիտամինով, որը շատ օգտակար է մազերի համար: Մշտապես գտագործեք մաքուր, քաղցր նշի յուղը: Վիտամին Е կապսուլ. 1 անգամ օգտագործելու համար ձեզ պետք կգա 1 հատ Evion 400 կապսուլ։
Այն հեշտությամբ կգտնեք ցանկացած դեղատանը: Ինչպես պատրաստել այս միջոցը Մաքուր ափսեի մեջ լցրեք 2-3 գդալ նշի յուղ՝ ըստ ձեր մազերի երկարության, ապա վերցրեք 1 կապսուլ, լցրեք յուղի մեջ:
Շատ լավ խառնեք այս 2 բաղադրիչները։ Ձեր հրաշագործ միջոցը պատրաստ է։ Քսեք յուղը գլխամաշկին և 5 րոպե մերսեք՝ շրջանաձև պտույտներ անելով։ Թողեք այն գիշերը։ Հաջորդ օրը լվացեք շամպունով: Լավագույն արդյունքի հասնելու համար օգտագործեք բուժման այս միջոցը շաբաթական 2-3 անգամ: