Այս ըմպելիքն իդեալական է օրը սկսելիս օգտագործելու համար։ Բացի հրաշալի համից և քաղցի արագ հագեցումից՝ այն նաև շատ օգտակար է մեր առողջության համար, հատկապես մեր ոսկորների, հոդերի և ատամների համար։ Օգտակար նյութերն այս ըմպելիքում ազդում են ոսկորների վրա՝ ամրացնելով դրանք և դարձնելով ավելի կայուն կոտրվածքների դեմ։ Այն օգնում է օրգանիզմին ավելի ինտենսիվ վերացնել օրգանիզմից միզաթթուն՝ վերացնելով նաև հոդերի բորբոքումը։ Խորհուրդ է տրվում օգտագործել այն ամեն օր մեկ ամիս շարունակ և այն կարող է բարելավվել ընդհանուր առողջական վիճակը։
Այս ըմպելիքի օգտագործումը դարձնում է մաշկն ավելի ձիգ և բարելավվում է մաշկի տոնը, ինչպես նաև դրական ազդեցություն է ունենում մազերի վիճակի վրա։ Դրանք դառնում են ավելի ուժեղ և փայլուն։ Այն խորհուրդ է տրվում ոսկորների հետ խնդիրներ ունեցող մարդկանց։ Բաղադրիչներ՝ 1 հասած բանան, 1-2 հատ թարմ կաղամբի տերևներ կամ մի բուռ սպանախ կամ նեխուրի ցողուն․ 3 խուրմա առանց կորիզների, 1 բաժակ թարմ կամ սառեցրած հապալաս, 2-3 քառակուսի դառը շոկոլադ կամ 1 թեյի գդալ կակաոյի փոշի, 2 թեյի գդալ քունջութի սերմեր, 300 մլ ջուր։
Պատրաստումը…
Դրեք բոլոր բաղադրիչները բլենդերի մեջ և խառնեք մինչև այն պահը, երբ կստանաք միատարր զանգված։ Անհրաժեշտության դեպքում կարող եք ավելացնել մի փոքր ջուր։ Ըստ ցանկության կարելի է ավելացնել դարչին և բնական մեղր։ Զգուշացում. ցանկացած առողջական խնդրի դեպքում դիմեք բժշկի, մի զբաղվեք ինքնաբուժությամբ: Ժողովրդական միջոցներ կիրառելուց առաջ խորհրդակցեք մասնագետի հետ, այլապես կարող եք վնասել ձեր առողջությունը: