Օրգանիզմում տեղի ունեցող բազմաթիվ գործընթացներ կախված են վահանաձև գեղձից: վահանաձև գեղձն արտադրում է կարևոր հորմոններ, այդ օրգանի աշխատանքից է կախված նաև նյութափոխանակությունը: Եթե քաշն անբացատրելիորեն փոխվում է, հնարավոր է՝ խնդիրը պայմանավորված է վահանաձև գեղձի աշխատանքի խանգարմամբ: Վահանաձև գեղձի աշխատանքի խանգարման դեպքում առաջանում են հիվանդություններ, որոնք դեղորայքային բուժում են պահանջում:
Պակաս կարևոր չէ նաև սննդակարգի շտկումը. մթերքի մի մասը բացասական ազդեցություն է ունենում այս գեղձի առողջության վրա: Վահանաձև գեղձի առողջության խնդիրներն ուղեկցվում են այնպիսի նշաններով, ինչպիսիք են. Հոգնածություն: Եթե մշտապես հոգնածություն եք զգում, և նույնիսկ լավ հանգստանալու դեպքում այդ զգացումը չի անցնում, մեծ է հավանականությունը, որ վահանաձև գեղձը նորմալ չի աշխատում:
Քաշի անբացատրելի և հանկարծակի փոփոխություն: Հիպո և հիպերթիրեոզի դեպքում կարող են քաշի նկատելի փոփոխություններ լինել, որոնք հստակ պատճառներ չունեն: Այս խնդիրը կարող է վկայել նաև գլյուկոզայի, խոլեստերինի բարձր մակարդակի մասին: Վատագույն դեպքում այս ամենը կարող է ազդել արյան շրջանառության վրա՝ առաջացնելով սիրտ-անոթային համակարգի հետ կապված խնդիրներ: Տրամադրության փոփոխություներ
Տրամադրության կտրուկ անկումները պայմանավորված են վահանաձև գեղձի աշխատանքի խանգարման հետևանքով հորմոնալ անհավասարակշռությամբ: Ցավ մարմնում: Վահանաձև գեղձի խնդիրների դեպքում սովորաբար նկատվում են սուր ցավեր մկաններում և հոդերու Վերարտադրողական առողջության հետ կապված խնդիրներ: Այս խնդիրներն առաջանում եմ: հորմոնալ անհավասարակշռության հետևանքով: Վահանաձև գեղձի առողջության վրա բացասական ազդեցություն է ունենում հետևյալ մթերքը. Սնձան (սպիտակուցային նյութ):
Հնարավորինս խուսափեք այս մթերքի օգտագործումից: Ֆերմենտացված սոյա: Սրա օգտագործումը կարող է վնաս հասցնել ոչ միայն վահանաձև գեղձին, այլև բացասաբար ազդել վերարտադրողական առողջության և իմունային համակարգի վրա: