Տոներն ավարտվել են, բոլորը հոգնել են ծանր և կրեմով թխվածքներից.
Առաջարկում ենք պատրաստել մանդարինով հետաքրքիր շարլոտկա։
Անհրաժեշտ բաղադրիչներ․
150գ ալյուր
190գ շաքարավազ
3 ձու
1թ․գ․ փխրեցուցիչ
1թ․գ․ դարչին
վանիլին
1ճ․գ․ կակաո
5 միջին մանդարին
1ճ․գ․ քերած մանդարինի կեղև
Պատրաստման եղանակ․
Սկզբում նախապատրաստենք մանդարինը։ Մաքրել և մի քիչ կեղև քերել։
Մանդարինը բաժանել բաժինների և մանր կտոների կտրատել։ Հանել կորիզները։Անցնել խմորին։ Խորը տարայի մեջ հարել 3 ձուն։Աստիճանաբար ավելացնել շաքարավազը և շարունակել հարել։ Զանգվածը պիտի ստացվի օդային։
Ավելացնել ալյուրը, փխրեցուցիչ, վանիլին, կեղևը, դարչին և կրկին հարել։Խմորը լցնել տապակի մեջ, ավելացնել կտրատած մանդարինը և ուղարկել թխվելու։Թխել 180 ջերմաստիճանի ներքո՝ 45-60 րոպե։ Պատրաստ լինելը ստուգել չոփիկով։Թխվածքը ստացվում է խրթխրթան կեղևով, օդային և փքուն։
Բարի ախորժակ։