Այս հրաշք միրգը հարուստ է շատ սննդարար նյութերով…

Ցածր կալորիականությամբ այդ պտուղը օրգանիզմին տալիս է մեծ քանակությամբ սննդարար նյութեր:

Ինսուլտ

Մանդարինի ամենօրյա օգտագործումը ինսուլտի առաջացման ռիսկը իջեցնում է 19 %-ով:

Զարկերակային ճնշում

Մանդարինը կարգավորում է զարկերակային ճնշումը: Մանդարիններում պարունակվող կալիումը կարգավորում է զարկերակային ճնշումը, իսկ կալիումի հաճախակի օգտագործումը նվազեցնում է հանկարծամահության հավանականությունը 20%-ով:

Քաղցկեղ

Մանդարինը և այլ ցիտրուսային մրգերի հյութը նվազեցնում է մանկական լեյկոզի առաջացման ռիսկը, հատկապես եթե դրանք օգտագործվում են կյանքի առաջին երկու տարիների ընթացքում: Մանդարինը պարունակում է մեծ քանակությամբ վիտամին С, որը հանիսանում է հակաօքսիդանտ և պայքարում է ազատ ռադիկալների դեմ, որոնք քաղցկեղ են առաջացնում:

Սիրտ

Առողջ սիրտը ակտիվ կյանքի գրավականն է: Մանդարինը ամրապնդում է սրտամկանը:

Դիաբետ

Մանդարինը կարող է օգնել դիաբետի դեմ պայքարում, հատկապես 1-ին տեսակի դիաբետի դեպքում: Մանդարինի կանոնավոր օգտագործումը արյան մեջ նվազեցնում է գլյուկոզայի մակարդակը:ՄաշկՄանդարինի կանոնավոր օգտագործումը կանխում է վաղաժամ կնճիռների առաջացումը: Վիտամին С –ն անհրաժեշտ է կոլագենի ձևավորման մեջ, որը կանխում է մաշկի ծերացումը և մանդարինը հիանալիորեն լրացնում է С վիտամինի պակասը:

Մանդարինում պարունակվող 170 ֆիտոքիմիական նյութերը և շուրջ 60 տեսակ ֆլավոնիդները այս պտուղը դարձնում են ամենաօգտակար ու ամենաառողջ պտուղներից մեկը:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика