Պանկրեատիտն առաջանում է ենթաստամոքսային գեղձի բորբոքման արդյունքում: Հաճախ այն տարիներով ընթանում է գրեթե աննկատ՝ նախքան սուր ձևով ի հայտ գալը: Պորֆիլակտիկան պարզ է. հրաժարվել տապակած, յուղոտ, կծու սնունդից, ծխախոտից և ալկոհոլից:
Սակայն եթե հիվանդացել եք, կօգնեն ստորև ներկայացված միջոցները:Տան պայմաններում հնարավոր է բուժել պանկրեատիտը, սակայն հիվանության սրացման ժամանակ անհրաժեշտ է հրաժարվել վնասակար սնունդից, ծխելուց և ալկոհոլային խմիչքներից:
Սամիթ
1թ.գ. մանրացրած սամիթ կամ սամիթի սերմի վրա մի բաժակ եռամն ջուր լցնել, թրմեր 1 ժամ, քամել: Բաժանել 4 մասի և խմել օրվա ընթացքում:
Կարտոֆիլի հյութ2-3 հատ միջին չափի կարտոֆիլ և 1-2 գազար վերցրեք: Լավ լվացեք:
Կարտոֆիլը մաքրել պետք չէ:
Քամեք կարտոֆիլի և գազարի հյութը, պիտի ստացվի մոտ 200մլ հեղուկ: Խմեք այն ուտելուց կես ժամ առաջ:
Բուժման կուրսը 7 օր է, ինչից հետո պետք է մի շաբաթ դադար տալ: Անհրաժեշտ է անցնել բուժման 3 կուրս:
Ծովակաղամբ
Պանկերատիտի ժամանակ խորհուրդ է տրվում ամեն օր ուտել ծովակաղմաբ՝ առանց որևէ համեմունքների:
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ․
Այս նյութը նախատեսված է միայն տեղեկատվական նպատակների համար: Տվյալ կայքից ստացված տեղեկատվությունը չպետք է կիրառվի ինքնուրույն (օրինակ, բուժման նպատակներով)։ Եթե դուք ունեք որևէ առողջական խնդիր, խնդրում ենք դիմել մասնագետ բժիշկների։