Այս բնական հակաբիոտիկը նաև հակավիրուսային, սպազմոլիտիկ, անտիսեպտիկ, հատկություններով է օժտված։ Ուրցը ոչնչացնում է ախտածին մանրէները, խթանում է օրգանիզմի պաշտպանական ուժերը,մաքրում է շլակներից, մեծացնում է օրգանիզմի դիմադրողականությունը, խթանում է լեյկոցիտների ձևավորմանը։
Ուրցի եթերայուղը հազարապատիկ բացելու դեպքում էլ այն միևնույնն է ոչնչացնում է ստաֆիլոկոկը։ Այս եթերայուղը ի վիճակի է 90 տոկոսով ոչնչացնել ախտածին միկրոօրգանիզմները ընդամենը երեք ժամում՝ գոլորշացման ընթացքում։

Ամենից հաճախ այս բույսը կիրառում են ինֆեկցիոն–շնչառական հիվանդությունների դեպքում։ Այն բուժիչ ազդեցություն է գործում հազի, լարինգիտի, կոկորդի բորբոքումների, ասթմատիկ երևույթների, քթի խոռոչի վարակիչ պաթոլոգիաների դեպքում, ջրիկացնում է խորխը, փափկեցնում է լորձաթաղանթը։ Այս բուրավետ խոտն օգնում է նաև ընկճախտի, մշտական հոգնածության, ուշադրության ցածր կենտրոնացման դեպքում։
Բացի այդ, ուրցը լավացնում է հիշողությունը, կարգավորում է արյան շրջանառությունը, կարգի է բերում ցածր ճնշումը։ Ուրցը օգտագործվում է նաև.
Արգանդի լորձաթաղանդի բորբոքման և կանդիդոզի դեպքում
Եղունգների սնկային հիվանդությունների դեպքում
Ոչնչացնում է մակաբույծներին
Որպես միզամուղ
Միջատների խայթոցների դեպքում
Բարելավում է մաշկի և մազերի վիճակը Մենք սովոր ենք օգտագործել ուրցը որպես համեմունք կամ թեյ, սակայն նրա բուժական հատկությունները նույնպես պակաս ուշադրության արժանի չեն։
