Պատահել է, որ պատրաստելուց հետո միսը ստացվել է չոր ու կոշտ: Պետք չէ այն այլեւս մարինացնել: Պարզապես թաթախեք սոդայի մեջ ու թողեք սառնարանում 3-5 ժամ: Պարաստելուց առաջ լավ լվացեք: Միսը կդառնա փափուկ ու բառացիորեն կհալվի բերանում:
Ինչպես կարելի է նաեւ օգտագործել կերակրի սոդան:
Այն հրաշալի փոխարինում է փխրեցուցիչին
Լվացեք մրգերն ու բանջարեղենը սոդայով, եւ դրանք լիարժեք կմաքրվեն տարբեր վարակներից
Հավը եփելիս ջրին ավելացրեք 1 թեյի գդալ սոդա, դա կարագացնի եփումը
Լոբին կամ մյուս հատիկավորները փափկեցնելու համար կաթսայի մեջ լցրեք 1 թեյի գդալ սեդա
Ձկան հոտը ձեռքերից կվերանա, եթե դրանք շփեք սոդայով: Ձվածեղը սպունգի նման կստացի, եթե 3 ձվի հաշվով ավելացնեք կես թեյի գդալ սոդա
Լոլիկային ուտեստների թթվայնությունը նվազեցնելու համար դրանց մի քիչ սոդա խառնեք:
Սոդան լավագույն մաքրող միջոցն է
1 բաժակ սոդա լցրեք զուգարանակոնքի մեջ, թողեք 1 ժամ ու լվացեք
Սոդայով մաքրեք լվացարանը, սալիկները
Հայելիներն ու պատուհանը կարող եք մաքրել սոդայաջրով: Սոդան մաքրում է յուղի հետքերը ափսեներից, կաթսաներից
Գորգերի վրայի լաքաներին սոդա լցրեք, թողեք ամբողջ գիշերն ու առավոտյան մաքրեք փոշեկուլով:
Մի քիչ սոդա լցրեք լվացքի մեքենայի մեջ, այն սպիտակեղենին առավել մաքուր տեսք կտա
Կոշիկների տհաճ հոտը վերացրեք սոդայով
Խոհանոցային էլեկտրական սարքերը նույնպես մաքրեք սոդայով
Լցրեք սոդան խցանված լվացարանի մեջ, թողեք մի քանի ժամ ու լվացեք հոսող ջրով:
Սոդան հրաշալի փայլեցնում է զարդերը: