Խաչապուրին ստացվում է համեղ և յուրահատուկ…դուր կգա բոլորին:
Անհրաժեշտ բաղադրիչներ.
պանիր բրինզա՝ 250գ
պինդ պանիր՝ 250գ
շերտավոր խմոր
ձու՝ 1 հատ
աղ
Պատրաստման եղանակ.
Միացեք ջեռոցը, քանի որ թխելու եք տաքացրած ջեռոցում:Նախապատրաստեք միջուկը: Քերիչով անցկացրեք պանիրը և լցրեք ափսեի մեջ:
Հարեք ձուն և աղ ավելացրեք:Հարած ձվի կեսը լցրեք պանիրի վրա և լավ խառնեք:
Շերտավոր խմորը գրտնակեք՝ 2-3 մմ հաստությամբ շերտ ստանալով: Խմորի վրա լցրեք 1սմ հաստությամբ միջուկ և ծածկեք խմորի մյուս գրտնակած շերտով: Ամրացրեք եզրերը, որպիսի պանիրը չթափվի: Տեղափոխեք այն ջեռոցի տապակի մեջ, որին նախօրոք ձեթ եք քսել:Դանակով կտրվածքներ արեք խմորի միայն վերևի շերտի վրա, որպիսի թխվելիս այն չուռի: Ձու քսեք և 7-10 րոպե թխեք 180 աստիճանի ներքո:
Պատրաստի խաչապուրին կտրատեք և մատուցեք:
Բարի ախորժակ: