Եթե երբեք չեք լսել մորինգա ծառի մասին, ապա պետք է իմանաք, որ սա աշխարհում ամենաօգտակար ծառերից մեկն է։ Այն վիտամին C-ի, սպիտակուցների, ճարպերի, կալիումի, երկաթի և այլ կարևոր նյութերի աղբյուր է։
Նրա արմատը, տերևները, ծաղիկներն օգտագործվում են՝ որպես սննդային հավելում, ինչպես նաև՝ մաշկի համար նախատեսված խնամքի միջոցների և կոսմետիկ միջոցների պատրաստման ընթացքում։ Այս ծառի 100 գրամ տերևները պարունակում են 25 անգամ շատ երկաթ, քան սպանախը 12 անգամ շատ վիտամին C, քան նարինջը 17 անգամ շատ կալցիում, քան կաթը 10 անգամ շատ վիտամին A, քան գազարը 9 անգամ շատ սպիտակուց, քան յոգուրտը 15 անգամ շատ կալիում, քան բանանը:
Ծառը պարունակում է քիմիական միացություններ, որոնք ամրացնում են իմունիտետը, պայքարում սրտի հիվանդությունների, աթերոսկլերոզի դեմ, ինչպես նաև հակավիրուսային, հակաօքսիդանտային և ուռուցքները ճնշող հատկություններ ունեն։ Շնորհիվ բջջանյութի մեծ քանակի՝ այն մաքրում է աղիները ճարպոտ մթերքից առաջացող ավելորդ վնասակար նյութերից։ Կարգավորում է վահանաձև գեղձի աշխատանքը։
Պայքարում է բակտերիաների դեմ, որոնք գաստրիտի, խոցի և որովայնի քաղցկեղի առաջացման պատճառ են դառնում։ Տերևները պարունակում են ամինաթթուներ, հանքանյութեր և վիտամիններ։