Այս խառնուրդի շնորհիվ Դուք կազատվեք ոտքերի և ձեքերի սունկից…

Ոտքերի սունկը մի հիվանդություն է, որով տառապում են և՛ կանայք, և՛ տղամարդիկ, ընդ որում՝ հանդիպում է բոլոր հասակի մարդկանց մոտ: Սունկ ձեռք բերելը շատ հեշտ է, բայց ահա դրանից ազատվելու համար դուք շատ կտանջվեք: Դուք հնարավոր է գնեք տարբեր միջոցներ դեղատներից՝ ծախսելով բավականին շատ գումար, ընդ որում՝ դա էլ կարող է չօգնել:

Ահա ներկայացնում ենք ձեզ մի միջոց, որը միլիոններ չարժի, ավելին՝ այն պատրաստելու եք տանը: Բաղադրիչներ 1 բաժակ խնձորի քացախ 5 ճաշի գդալ կերակրի սոդա 3 լիտր տաք ջուր Օգտագործումը Լոգանքի պատրաստման համար լցրեք տաշտը տաք ջրով (ջերմաստիճանը 50-60) ավելացրեք մեկ բաժակ խնձորի քացախ և 5 ճաշի գդալ կերակրի սոդա:

Սպասեք, մինչ խառնուրդը հասնի 40-45 աստիճանի և ոտքերը մտցրեք տաշտի մեջ՝ պահելով մոտ 15-20 րոպե: Լոգանքն ընդունելուց հետո ոտքերը պարզաջրեք մաքուր ջրով և սրբեք թղթե սրբիչով: Այս բաղադրատոմսի հիմքը խնձորի քացախն ու սոդան են: Քացախը կանխարգելում է սնկի կենսագործունեությունը և լիովին սպանում ախտածին միկրոօրգանիզմները: Այդ պատճառով մաշկաբանները խորհուրդ են տալիս քացախով լոգանքներ ընդունել օնիխոմիկոզի և պրոֆիլակտիկ նպատակներով:

Կիրառելով այս միջոցը օրական 2 անգամ՝ դուք ամբողջովին կբուժեք հիվանդությունն առանց լրացուցիչ դեղամիջոցների:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика