Այս լուսանկարով ֆեյսբուքում կիսվել է ավելի քան 50 մլն մարդ. Պատճառը Ձեզ անտարբեր չի թողնի…

Վերջերս Մերրի անունով ոստիկանության աշխատակցուհին իր ֆեյսբուքյան էջում հրապարակեց մի լուսանկար, որտեղ ինքը 21 տարեկան է և նկարին կից ազդեցիկ գրառում կատարեց, որը վարկենապես տարածվեց ողջ համացանցում.

—Այս նկարում 21 տարեկան եմ: Այդ օրը ես վերջապես ավարտեցի Ոստիկանական Ակադեմիան, եկա տուն ժամը 4:00-ին և որոշեցի մի երկու ժամ քնել…Արթնացա երեկոյան 9:30, պիտի գնայի իմ առաջին լուրջ հերթապահության:

Տեսնու՞մ եք դեմքիս ժպիտը: Ես այն ժամանակ այնքան ուրախ և հպարտ էի: Ես կրում էի հորս նշանը, որը նրան էր պատկանում 25 տարի, իսկ գրպանումս մորս՝ սերժանտի ոըսադիրներն էին և կտրոն, որով պիտի գնեի իմ առաջին փամփուշտները: Ներսումս այնքան խիզախություն կար, որ թվում էր, թե կարող եմ հաղթել մի ամբողջ բանակի:

Հաջորդ 17 տարվա ընթացքում վերապրել եմ բազմաթիվ բաց վերքեր, կարեր, կապտուկներ, ցնցումներ, դեպրեսիաներ, ողնաշարի վնսասվածքներ…Ստիպված եմ եղել բաց թողնել ընտանեկան տոներ, ընկերներիս ծննդյան օրեր, համերգների թանկարժեք տոմսերն այդպես ել մնացել են սեղանին դրված…

Որովհետև ծառայում եմ: Ես 3 ժամ շարունակ պառկել եմ թաց հողին, փամփուշտից վնասվել եմ, երբ հետևել եմ վտանգավոր հանցագործի: Հազար անգամ բացատրել եմ ընտանեկան բռնության զոհ դարձած կանանց, որ պետք է փախնել նման ամուսիններից, եթե չեն ուզում ծեծված կամ սպանված լինել:

Հպարտությամբ ձեռնաշղթաներ եմ հագցրել սերիական մարդասպանի ձեռքերին, արտասվել եմ մահացած ընկերոջս կրծքին ընկած, ում սպանել էին օպերացիան կատարելու ընթացքում…

Ես գիտեմ, թե ինչ ձայն ունի ականջի կողքով սլացող փամփուշտը, գիտեմ՝ ինչպես է արտասվում մայրը, երբ տեսնում է իր սպանված որդուն: Ես գիտեմ, ինչպես է խոսում երեք երեխաների մայրը, երբ պատմում է, որ իր ամուսինը տուն վերադառնալիս մահացել է ավտովթարից…

Ես չեմ մոռանում այդ ամենը, նույնիսկ երբ քնած եմ: Սակայն դա այն գինն է, որը մենք վճարում ենք՝ հանուն մյուս մարդկանց հանգստության: Ոստիկաններն անթերի՞ են: Ոչ: Լինում են նաև վատ ոստիկաններ: Սակայն նրանց մեծամասնությունը լավ մարդիկ են, ովքեր սիրում են իրենց ընտանիքը, երեխաներին և ծնողներին: Նրանք ունեն ամուսին կամ կին, որդի կամ դուստր, հայր, մայր, տատիկ, պապիկ, ամսական վճարումներ, հիվանդություններ….Պետք չէ մեզ բոլորիս հավասարեցնել, մենք նույնպես մարդիկ ենք, տարբեր մարդիկ:

Շնորհակալ եմ, եթե կարդացիք: Ես ձեզ չեմ համոզում ոչ մի բան: Պարզապես իմացեք, որ եթե ինձանից օգնություն խնդրեք, ես կանեմ ամեն ինչ, որ օգնեմ ձեզ: Ես ձեզ շատ եմ սիրում, սիրում եմ բոլոր նրանց, ովքեր ունեն իմ կարիքը:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика