Էվկալիպտը բժշկության մեջ օգտագործվում է որպես բնական հակաբիոտիկ։ Քլորոֆիլիպտի մեջ օգտագործվում է բույսի տերևների էքստրակտը և այլ բուժիչ նյութերը՝ սպիրտ, յուղ։
Կոկորդի ցավ, ֆարինգիտ
1ճ․գ․ սպիրտային լուծույթը խառնել 1 բաժակ գոլ ջրի հետ։Կոկորդը ղողել խառնուրդով օրական 4-5 անգամ։
Անգինա
Օրական 3 անգամ, 1 շաբաթվա ընթացքում մաքրել նշագեղձերը յուղային լուծույթի մեջ թաթախած բամբակե տամպոնով։
Քթի փակվածություն
Քլորոֆիլիպտի յուղային լուծույթի մեջ թեթևակի թրջած բամբակե տամպոնը դնել քթանցքների մեջ և թողնել 10-15 րոպե։ Կրկնել պրոցեդուրան՝ մինչ լիրաժեք առողջացումը։
Ցան
Սպիրատյին լուծույթի մեջ թրջած բամբակով չոփիկը թրջել քլորոֆիլիպտի սպիրտային լուծույթի մեջ և դրանով այրել ցանը։
Ստոմատիտ, լնդերի բորբոքում, հերպես
Ողողել կոկորդը հետևյալ լուծույթով․ 1թ․գ․ սոդա, 1թ․գ․ քլորոֆիլիպտի սպիրտային լուծույթը խառնել 1բաժակ գոլ ջրի հետ։ Ողողել կոկորդը որքան հնարավոր է հաճախ՝ պարտադիր ուտելուց հետո։ Հերպեսն այրել սպիրտային լուծույթով։
Սնկային հիվանդություն
Ոտքերի համար տաք վաննաներ պատրաստեք՝ ավելացնելով քլորոֆիլիպտի սպիրտային լուծույթ։ Ջրային պրոցեդուրաներից հետո ախտահարված հատվածներին քսել թեյի ծառի յուղ։