Այս թեյը ունի բազմաթիվ բուժիչ հատկություններ
Կանաչ թեյը հիանալի կանխարգելում է աթերոսկլերոզը, սրտի հիվանդությունները, ուղեղի անոթները: Կանաչ թեյն օժտված է ուժեղ մանրէասպան, հակաբորբոքային և հակավարակիչ հատկությամբ: Յոդի մեծ քանակության շնորհիվ կանաչ թեյը լավ է ազդում էնդոկրին համակարգի վրա:
Այն խորհուրդ է տրվում խմել վահանաձև գեղձի լայնացման ժամանակ:
Կանաչ թեյը պարունակում է ֆտոր, որն ամրացնում է ատամներն ու լնդերը: Խորհուրդ է տրվում նաև որպես ատամնաքարի կանխարգելիչմիջոց ատամները ողողել նոր եփված թեյով:Կանաչ թեյը խորհուրդ է տրվում նրանց,ովքեր շատ են աշխատում համակարգչով, քանի որ այն պաշտպանում է վտանգավոր ճառագայթներից:
Կանաչ թեյը հաճախ օգտագործում են որպես նիհարեցնող միջոց, քանի որ այն նպաստում է մարսողությանը և արագացնում օրգանիզմից ճարպի դուրս գալը: Այն կարող է օրգանիզմից հանել ծանր մետաղները և այլ շլակեր:
