Վիկտորյան ծնվել էր առողջ, սիրում էր պարել, հաջողություններ ուներ սպորտի մեջ: 11 տարեկանում նա հիվանդացավ գրիպով, մի քանի անգամ կորցրեց գիտակցությունը, հիվանդացավ թոքաբորբով և երկու շաբաթ անց նրա մոտ հայտնաբերեցին գլխուղեղի և ողնուղեղի լուրջ բորբոքում, որը նրան կաթվածահար արեց:
Նա կորցրեց խոսելու, ուտելու և տեղաշարժվելու ունակությունը:Վիկտորիայի ընտանիքը սարսափելի վիճակում էր: Բժիշկները հույս չէին տալիս, որ նա կառողջանա: Նա լսում էր, ինչ էին խոսում շրջապատում, սակայն չէր կարողանում արձագանքնել: Եվ 2010 թվականին տեղի ունեցավ հրաշք, նա դուրս եկավ այդ վիճակից:Ու մի օր որոշեց գրառում անել ու տարածել Համացանցում:
«Շնորհակալ եմ իմ ընտանիքին ինձ աջակցելու և հույս տալու համար, նրանց հավատն ինձ ուժ տվեց, շնորհակալ եմ Տիրոջը ինձ բժշկելու համար, նա լսեց իմ աղոթքը, շնորհակալ եմ իմ դասընկերներին, որոնք ոչ մի օր այս տարիների ընթացքում չհիշեցին ինձ, շնորհակալություն, որ դուք ինձ սովորեցրիք չհավատալ մարդկանց, ես հասկացա որ ձեր շարքերում ես ընկերներ չեմ ունեցել, բայց ես այնքան ունեի ձեր կարիքը, ինձ համար շատ կարևոր էր, որ դուք գոնե մի օր մի քանի րոպեով գայիք ինձ տեսության, շատ դժվար է մոռացված լինելը:
Հարգելի ուսուցիչներ, դուք նույնպես երբևէ չհիշեցիք իմ մասին և ոչ մի օր նրանց չհորդորեցիք գնալ տեսակցության իրենց հիվանդ դասընկերուհուն:
Բայց ուզում եմ ասել, որ երբ ձեզանից որևէ մեկը հիվանդանա, ես կգամ տեսության: Կարևոր է երբ զգում ես, որ մենակ չես»: Նրա գրառմանը շատերն արձագանքեցին ու նա շատ ընկերներ ձեռք բերեց: