Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ ժամանակակից կոսմետիկ միջոցների շնորհիվ կարելի է լիովին փոխել արտաքինը:
Երբեմն կոսմետիկայի շնորհիվ հնարավոր է դառնալ անճանաչելի և նույնիսկ արտաքնապես փոխել սեռը:
Երեխաների մեծամասնությունը, այսպես թե այնպես, փորձում են կրկնօրինակել ծնողների սովորությունները:
Դա յուրաքանչյուր երեխայի համար լիովին բնական է:
Նեսը տղա է, և ինչպես ցանկացած սովորական երեխա, սկսեց ուսումնասիրել ծնողների իրերը, այդպես նա գտավ մոր կոսմետիկայի տուփը:
Երբ ծնողներն իմացան դրա մասին, զգուշացրեցին որդուն, որ չհետաքրքրվի կոսմետիկայով, քանի որ դա տղամարդկանց չի վերաբերվում:
Բայց այսօր տղան կարող է գնել ցանկացած կոսմետիկ միջոց: Նա ունի իր բլոգը, որտեղ ինքը կիսվում է դիմահարդարման գաղտնիքներով:
Ասիայում պրոֆեսիոնալ դիմահարդարումը շատ պահանջված է:Կոսմետիկ միջոցների շնորհիվ տղաներն ու աղջիկները կարող են իրենց դեմքի վրա ստեղծել եվրոպական մարդկանց դիմագծեր, թաքցնել թերությունները և ընդգծել առավելությունները:
Այժմ շատ հեշտ է գտնել զանազան միջոցներ, այդ պատճառով էլ զարմանալի չէ, որ համացանցում ամեն օր ի հայտ են գալիս նոր բլոգերներ, ովքեր կիսվում են կոսմետիկայի վերաբերյալ իրենց գիտելիքներով:
Նեսն ընդամենը 12 տարեկան է, բայց նրան արդեն հաջողվում է դիմահարդարվել այնպես, որ չտարբերվի աղջկանից:
Նրա տաղանդին կարող են նախանձել նույնիսկ պրոֆեսիոնալ դիմահարդարները: Նեսի հասակակիցները ծաղրում են նրան, բայց տղան այցելում է նորաձև միջոցառումներ և նույնիսկ մասնակցում ֆոտոսեսիաների:
Տղային 12 տարեկանում հաջողվում է իր ունակությունների շնորհիվ շատ գումար վաստակել, որը բավականացնում է ընտանիքին ապահովելու համար:Վերջերս Նեսը ծնողների համար տուն է գնել:
Նեսն այն մարդն է, ով ապացուցում է, որ գեղեցիկ դիմահարդարման տակ կարող է թաքնվել մի հասարակ մարդ, ով աշխատում է հանուն ընտանիքի: