Ժողովրդական բժշկության մեջ կիրառվող բաղադրատոմսերը փորձված են և կիրառվում են հարյուրավոր տարիներ:
Չէ որ մինչև դեղորայքների ստեղծումը մարդիկ բուժվում էին բնական միջոցների օգնությամբ, և ի տարբերություն քիմիական բաղադրությամբ դեղորայքների, դրանք վնասակար ադեցություն չեն գործում մարդու օրգանիզմի վրա:
Դափնու տերևից պատրաստված բուժիչ ըմպելիքը մաքրում է օրգանիզմը աղային կուտակումներից և շատ օգտակար է հոդերի, ոսկորների և մկանների համար:
Ըմպելիքը պատրաստելու համար անհրաժեշտ է վերցնել 5 գ մանրացված դափնու տերև և վրան լցնել 300 գ եռացրած ջուր, եռացնել թույլ կրակի վրա 10 րոպե: Թրմել 4 ժամ թերմոսի մեջ:
Պատրաստված 300 գ ըմպելիքը խմել ողջ օրվա ընթացքում մեկական ճաշի գդալ:
Պատրաստել և խմել 3 օր անընդմնեջ: Այնուհետև դադար տալ մեկ շաբաթ և կրկնել: