Այս բնական միջոցի շնորհիվ ամբողջ Ձմռան ընթացքում Դուք կմոռանաք մրսածության և հարբուխի մասին…

Ահա հզոր իմունային խթանիչ՝ հազի և մրսածության դեմ, որը կօգնի կրճատել մրսածության և հազի տևողությունը։Այս տնական օշարակը՝ փորձված միջոց է։ Ընդունեք այն, հենց զգաք մրսածության առաջին նախանշանները, որպիսի չհիվանդանաք։

Օշարակի մեջ օգտագործվող բոլոր բաղադրիչները շատ հզոր բուժիչ հատկություններ ունեն և օգնում են մրսածության և հազի ժամանակ։

Կոկոսի յուղը ոչնչացնում է բակտերիաները, վիրուսներն ու սնկերը։

Թարմ կիտրոնը հարուստ է վիտամին С-ով և ֆլավոնոիդներով, որոնք ապահովում են օրգանիզմի բնական պաշտպանությունը։

Դարչինն ունի հակաբորբոքային, հակաբակտերիալ, հակավիրուսային և հակասնկային հատկություններ։

Ոչ մի դեպքում օշարակը մի տվեք փոքր երեխաներին, քանի որ մեղրը ալերգեն մթերք է։

Անհրաժեշտ է․

3ճ․գ․ բնական մեղր
2ճ․գ․ ոչ ռաֆինացված կոկոսի յուղ, հալած վիճակում
1 կիտրոնի հյութ
1թ․գ․ դարչին
Ինչ է պետք անել․

Խառնել բոլոր բաղադրիչները, մինչև միասեռ զանգված կստացվի։ Մի տաքացրեք մեղրը, քանի որ տաքացման արդյունքում մեղրի օգտակար ֆերմենտները քայքայվում են։

Ընդունեք միջոցից 1-2 թ․գ․, օրական 3-5 անգամ՝ մրսածության կամ հազի առաջին ախտանիշների ժամանակ։

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ․ Այս նյութը նախատեսված է միայն տեղեկատվական նպատակների համար: Տվյալ կայքից ստացված տեղեկատվությունը չպետք է կիրառվի ինքնուրույն (օրինակ, բուժման նպատակներով)։ Եթե դուք ունեք որևէ առողջական խնդիր, խնդրում ենք դիմել մասնագետ բժիշկների։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика