Այս հյութը՝ առողջությունը լավացնելու ամենահարմար, տնտեսող և մատչելի միջոցն է: Այն օրգանիզմի համար ունի մի շարք առավելություններ: 3 բաղադրիչներից պատրաստվող այս ըմպելիքը համեղ հակաբորբոքային միջոց է, պատրաստվում է նարինջից, բազուկից և գազարից:
Ինչ է անհրաժեշտ.
4 նարինջ
1 բազուկ
2 գազար
Ինչպես պատրաստել.
Լվացեք և մաքրեք անհրաժեշտ բաղադրիչները:
Անցկացրեք հյութքամիչով կամ խառնեք բլենդերով:

Խմեք թարմ վիճակում:
Սա սննդարար, առողջարար, վիտամիններով լի ըմպելիք է՝ ընդամենը 3 բաղադրիչից պատրաստվող:
Ահա այս ըմպելիքի առավելությունները.
նվազեցնում է բորբոքումները
կանխարգելում է քրոնիկ հիվանդություններ՝ ինչպիսիք են դիաբետը, քաղցկեղը, սրտանոթային հիվանդությունները , լավացնում է մարսողությունը, հարուստ է նիտրատներով և միներալներով՝ պայքարելով աթերոսկլերոզի և հիպերտոնիայի դեմ
լավացնում է երիկամների աշխատանքը, ունի հակաօքսիդանտ հատկություններ
լավացնում է տեսողությունը, նաև կանխարգելում է աչքերի հիվանդությունները
