Մշտական գլխացավերից, սրտխառնոցից և որովայնի ցավերից հետո 16 ամյա այս աղջիկը դիմեց բժիշկներին: Նրա մոտ ախտորոշվեց միզուղիների ինֆեկցիա:
Տնային պայմաններում հակաբիոտիկներով բուժումը նրան չօգնեց, սկզբնական ախտորոշումն էլ հերքվեց:
Երբ ախտանիշները բարդացան, աղջիկը կրկին հետազոտություն անցավ, և այս անգամ նրա մոտ ախտորոշեցին հեպատիտ:
Երբ բժիշկները փորձեցին հասկանալ, թե որ հանգամանքներն են աղջկան հասցրել այս վիճակին, հայտնաբերեցին, որ նա մի քանի ամիս շարունակ խմել է նիհարեցնող չինական կանաչ թեյ, որը գնել է համացանցի միջոցով: Քանի որ ինստրուկցիան գրված էր չիներեն, նա օրական խմել էր 3 բաժակ:
Աղջիկը ստացավ պատշաճ բուժում: Նրա ծնողները թեյը բերեցին հիվանդանոց՝ հետագա ուսումնասիրության համար. արդյունքը շշմեցնող էր: Թեյը պարունակում է «Camellia Sinensis» նյութ, միշտ կանաչ խոտեր, որոնք հաճախ աղջիկների մոտ առաջացնում են հեպատիտ:
Այդ պահից սկսած բժիշկները սկսեցին նախազգուշացնել բոլորին, որ կանաչ թեյի չափից ավել օգտաործումը կարող է առաջացնել լյարդի հիվանդություն, այդ պատճառով էլ խորհուրդ է տրվում չգերազանցել թույլատրելի քանակը:
Բացի այդ, շատերը չգիտեն, որ այդ թեյը կարող է պարունակել վնասակար նյութեր՝ ներառյալ պեստիցիդներ, որոնց շնորհիվ էլ տեղի է ունենում նիհարեցում:
Այդ իսկ պատճառով զգույշ եղեք կանաչ թեյն օգտագործելիս, քանի որ կարող եք ավելի շատ վնաս ստանալ, քան օգուտ: