Չնայած բարձր դասարանցիներին իրավաբանորեն արգելվում է ալկոհոլ օգտագործել ավարտական երեկոյի ընթացքում, այնուամենայնիվ դեռահասներն այնքան էլ չեն հետևում այդ օրենքին և տարբեր հնարքների օգնությամբ շրջանցում են այդ օրենքը:
Բնականաբար գինովցած վիճակում նրանք ունակ են ցանկացած խելահեղության: Վերջերս Համացանցում հայտնվեց ավարտական երեկոյի լուսանկարը, որում պատկերված են մի քանի բարձր դասարանցիներ:
Նկարը շատ արագ տարածվեց Համացանցում:Բրիտանուհի Էլեոնորա Կլարկը միտք չուներ խախտել այդ օրենքը, և դա նրան չխանգարեց ուրախանալ ողջ հոգով: Աղջիկների ձեռքին պայուսակներ են:
Առաջին հայացքից այդպես է, սակայն նկարն ավելի լավ զննելուց հետո պարզ է դառնում, որ Էլեոնորան, որ կարմիր գույնի զգեստ էր կրում, շատ հնարամիտ կերպով թաքցրել էր ալկոհոլի շիշը:
Այս լուսանկարը կայծակնային արագությամբ տարածվեց Համացանցում և շատ կարճ ժամանակում հավաքեց 300 000 հավանում:
Աղջկա հնարամտությունն իսկապես գնահատվեց և նրան շատերը հանճար անվանեցին: