Այսօր առավոտյան մտա սրճարան, տանը չէի հասցրել նախաճաշել, նստեցի և սուրճ պատվիրեցի: Կողքի սեղանի մոտ նստած էր մոտ 60 տարեկան տղամարդ և 8-9 ամյա աղջնակ:
Երեխան դպրոցական համազգեստով էր: Չգիտեմ ինչու, բայց ինձ դուր չեկավ նրա տեսքը. երեխան հուզված էր, իրեն ազատ չէր պահում, այտերը վառ կարմիր էին, երևում էր, որ աղջիկը լարված է:
Սկզբում ինձ թվում էր, որ աղջկա պապիկն է, բայց երբ ուշադիր նայեցի նրա դեմքին, զգացի, որ հարազատ մարդու հայացքով չի նայում երեխային, ինչ-որ տարօրինակություն կար: Երբ մատուցողուհին բերեց նրանց պաղպաղակը, խմորեղենը, հյութը, երեխան կարծես առանց ուզելու սկսեց հյուրասիրվել:
Փորձեցի լսել՝ ինչ են խոսում: Տղամարդը հարցուփորձ էր անում երեխային, թե որ դպրցում և դասարանում է սովորում, որտեղ են աշխատում ծնողները, հանկարծ հարցրեց, արդյոք աղջնակը չի ցանկանում իր հետ մեքենայով գնալ իր տուն, որտեղ շատ շնիկներ կան:
Աղջիկը սկզբում ասաց, որ ծնողներն իրեն թույլ չեն տալիս, սակայն հետո սկսեց երկմտել:
-Իմ տան շնիկները շատ փոքրիկ և բարի են, ունեմ շատ փուչիկներ, տորթ, շատ-շատ պաղպաղակ և կոնֆետներ,-շարունակում էր տղամարդը:
Ես խմեցի սուրճս, դուրս եկա և սկսեցի մտածել՝ ինչ անեմ, խառնվեմ այս ամենին թե գնամ: Երկու րոպե մտորումներից հետո նկատեցի ոստիկանի:
Մոտեցա նրան և ներկայացրեցի իրավիճակը: Կարծում էի, թե ինձ խելագարի տեղ կդնեն, բայց ոչ, բարեբախտաբար, նրանք լուրջ ընդունեցին իմ պատմածը: 7 րոպե անց սրճարանի մուտքի մոտ կանգնած էին անվտանգության 5 զինված աշխատակիցներ:
Պարզվեց, որ այդ տղամարդն ունի դատվածություններ, և որքան էլ որ զարմանալի չէ, դատված է եղել պեդոֆիլիայի համար:
Ինձ հրավիրեցին ոստիկանություն՝ ցուցմունք տալու: Այնտեղ ծանոթացա այն աղջնակի ծնողների հետ, ովքեր քիչ էր մնում ծնկի իջնեին իմ առաջ:
Գնացի աշխատանքի, բայց չէի կարողանում կենտրոնանալ: Ինչպե՞ս են ապրում նման մարդիկ…ինչ խղճով են կործանում անմեղ երեխաներին: Իսկ եթե այդ օրը ես չմտնեի սրճարան, եթե իմ փոխարեն մեկ այլ ուրիշը ուղղակի գնար…չգիտեմ, սարսափելի է…