Այսօր մի տղա բարձրացավ ավտոբուս, ոտքը չկար, մի թևն էլ հավանաբար պրոթեզ էր․․․Ցաաաաա՜վդ տանեմ ինձ կներես, ոտքերդ եմ ընկնում, ինձ կներես

Այսօր մի տղա բարձրացավ ավտոբուս, ոտքը չկար, մի թևն էլ հավանաբար պրոթեզ էր․․․Ցաաաաա՜վդ տանեմ ինձ կներես, ոտքերդ
եմ ընկնում, ինձ կներես։Ֆեյսբուքյան օգտատեր Ռիտա Դանիելյանը գրում է․

Մի անգամ տրանսպորտից օգտվելիս մի տղա բարձրացավ,մի թևը չկար,ոտքն էլ կար ծես պրոթեզ էր։ Տեղ զիջեցին նստեց։ Մինչ այդ
տրանսպորտում հնչող ծիծաղներն ու բարձր ձայները մի վայրկյանում քարացան օդում։Բոլորս մեր արցո ւնքները զսպեցինք,բոլորիս
կոկորդները քարացավ։

Մի քանի կանգառից էս տղան վարորդին խնդրեց կանգառից դուրս կանգնել (դե մենք հասկացանք,թե ինչու)։ Վարորդը,որը մինչ այդ
չէր նկատել տղայի ով լինելը, սկսեց բարկանալ,թե․

<<Ասա թե մի երկու քայլ էր,էն կանգառում իջնեիր,կամ էլ համբերի մյու սում կիջնես,չեմ հասկա նում էս ինչ սերունդա տոոոո???>>

Մինչ որևէ մեկս կհասցներ զգուշացնել վարո րդին,որ նոր մալ խոսա, վարորդն ինքը շրջվելուց նկա տեց տղային…Վարորդը տղային
նկատելուց հետո կանգնացրեց երթուղայինը հենց փողոցի մեջտեղում ու իջավ մեքենայից,եկավ գրկեց էս տղային ու ասաց.

-Ցաաավդդ տանեմ, կներես ինձ,ոտերդ եմ ընկնում,կներես ինձ,- հեկեկում էր ու խփում ինքն իր գլխին։

Էդ պահին ոչ մեկս այլևս ի վիճակի չէինք զսպելու մեր արցունքները։Տղան հուզված իջավ տրանս պորտից ու գնաց գլխիկոր։ Վարոր-
դը այլևս չշարունակեց վարելը,բոլորիս խնդրեց որ իջնենք,ու գնաց։Երբեք չեմ մոռանա էդ մարդու տառապանքը, երբեք չեմ մոռանա
էդ տղային

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика