Այսօր մի տհաճ իրավիճակի վկա և մասնակի մասնակից դարձա…սրճարանում նստած էր 60-ի մոտ մի տղամարդ և 8-9 ամյա մի
աղջնակ։Այսօր առավոտյան մտա սրճարան, տանը չէի հասցրել նախա ճաշել, նստեցի և սուրճ պատվիրեցի: Կողքի սեղանի մոտ
նստած էր մոտ 60 տարեկան տղամարդ և 8-9 ամյա աղջնակ:
Երեխան դպրոցական համազգեստով էր: Չգիտեմ ինչու, բայց ինձ դուր չեկավ նրա տեսքը. երեխան հուզված էր, իրեն ազատ չէր
պահում, այտերը վառ կարմիր էին, երևում էր, որ աղջիկը լարված է: Սկզբում ինձ թվում էր, որ աղջկա պապիկն է, բայց երբ ուշա-
դիր նայեցի նրա դեմքին, զգացի, որ հարազատ մարդու հայացքով չի նայում երեխային, ինչ-որ տարօրինակություն կար:

Երբ մատուցողուհին բերեց նրանց պաղպաղակը, խմորեղենը, հյութը, երեխան կարծես առանց ուզելու սկսեց հյուրասիրվել: Փորձե-
ցի լսել՝ ինչ են խոսում: Տղամարդը հարցուփորձ էր անում երեխային, թե որ դպրցում և դասարանում է սովորում, որտեղ են աշխա-
տում ծնողները, հանկարծ հարցրեց, արդյոք աղջնակը չի ցանկանում իր հետ մեքենայով գնալ իր տուն, որտեղ շատ շնիկներ կան:
Աղջիկը սկզբում ասաց, որ ծնողներն իրեն թույլ չեն տալիս, սակայն հետո սկսեց երկմտել:
-Իմ տան շնիկները շատ փոքրիկ և բարի են, ունեմ շատ փուչիկներ, տորթ, շատ-շատ պաղպաղակ և կոնֆետներ,-շարունակում էր
տղամարդը:
Ես խմեցի սուրճս, դուրս եկա և սկսեցի մտածել՝ ինչ անեմ, խառնվեմ այս ամենին թե գնամ: Երկու րոպե մտորումներից հետո նկա-
տեցի ոստիկանի: Մոտեցա նրան և ներկայացրեցի իրավիճակը: Կարծում էի, թե ինձ խելագարի տեղ կդնեն, բայց ոչ, բարեբախտա-
բար, նրանք լուրջ ընդունեցին իմ պատմածը: 7 րոպե անց սրճարանի մուտքի մոտ կանգնած էին անվտանգության 5 զինված աշխա-
տակիցներ:

Պարզվեց, որ այդ տղամարդն ունի դատվա ծություններ, և որքան էլ որ զար մանալի չէ, դատված է եղել պեդոֆիլիայի համար: Ինձ
հրավիրեցին ոստիկանություն՝ ցուցմունք տալու: Այնտեղ ծանոթացա այն աղջնակի ծնողների հետ, ովքեր քիչ էր մնում ծնկի իջնեին
իմ առաջ:
Գնացի աշխատանքի, բայց չէի կարողանում կենտրոնանալ: Ինչպե՞ս են ապրում նման մարդիկ…ինչ խղճով են կործանում անմեղ ե-
րեխաներին: Իսկ եթե այդ օրը ես չմտնեի սրճարան, եթե իմ փոխարեն մեկ այլ ուրիշը ուղղակի գնար…չգիտեմ, սարսափելի է…
