Այսօր Ալավերդիում իրենց իսկ բնակարանում հայտնաբերել են ծնողների և 15 ու 17 տարեկան երեխաների դիերը. Ինչն է եղել մահվան պատճառը…

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր Լոռու մարզում՝ Ալավերդի քաղաքում ողբերգություն է տեղի ունեցել:

Ժամը 13:20-ի սահմաններում ոստիկանության Թումանյանի բաժին ահազանգ է ստացվել քաղաքացիների կողմից, որ Ալավերդի քաղաքի 2-րդ զանգվածի 2-րդ շենքի բնակարաններից մեկի տան դուռը բացելով, ներսում հայտնաբերել են ընտանիքի անդամների դիերը:

Ոստիկաններն ու քննիչները նշված շենքի թիվ 38 բնակարանում՝ հյուրասենյակի հատակին, հայտնաբերել են ամուսինների և երեխաներից մեկի, իսկ ննջասենյակում՝ մյուս երեխայի դիերը:

Թե ինչն է եղել ընտանիքի անդամների մահվան պատճառը, պարզ կլինի մի շարք փորձաքննություններ նշանակելուց հետո, ակայն նախնական տեղեկություններով՝ պատճառը եղել է շմոլ գազը:

Ոստիկանությունն ու քննիչները պարզել են, որ մահացածներն են՝ 48-ամյա Յուրա Իսրայելյանը, 47-ամյա Գայանե Ալեքսանյանը, և նրանց երեխաները՝ 17-ամյա Սուրենն ու 15-ամյա Դիաննան։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика