Մեր այսօրվա հերոսուհին՝ Ալիսան, 2015 թվականից սկսած քիմիոթերապիայի կուրսեր էր ընդունում: Բուժման ընթացքում նա 3 ծանր վիրահատություն էր տարել, որից հետո պետք է ընդուներ վերջին քիմիաթերապիան:
Նրա ամուսինը՝ Բրեդը շատ էր ցանկանում այդ իրադարձությունը տպավորիչ դարձնել և կնոջն անակնկալ մատուցել:Այդ նպատակով նա համացանցում էջ բացեց, որտեղ Ալիսայի պատմության հետ ծանոթացողները կարող էին դրամական օգնություն ցուցաբերել կնոջը վարդեր նվիրելու համար:
«Այսօր կնոջս վերջին քիմիոթերապիայի օրն է: Այս ընթացքում ես հասկացա, որ նա մեծ կամքի տեր անձնավորություն է, բավական ուժեղ անհատականություն և շատ կենսասեր: Առջևում դեռ մի քանի վիրահատություններ էլ կան, բայց քիմիոթերապիան արդեն անցյալում է, որը բավականին մեծ առաջընթաց է:
Ես շատ եմ ուզում նրա համար անել մի յուրահատուկ բան, որպեսզի ապացուցեմ, թե, որքան շատ եմ սիրում նրան և, թե ինչպես են ընտանիքը և ընկերներն աջակցում իրեն:Բացի այդ, ես կցանկանայի հավերժացնել հիվանդության դեմ պայքարի այս պատմությունը, ստեղծելով բարեգործական հիմնադրամ՝ կրծքագեղձի քաղցկեղով հիվանդներին օգնելու համար:
Սա իմ և Ալիսիայի ընկերների ընդհանուր գաղտնիքն է, որի մասին նա տեղյակ չէ:Ես պարզապես ցանկանում էի նրան ծաղիկներով «ծածկել», ինչը շնորհիվ բարի մարդկանց իրականություն դարձավ: Վարդերից յուրաքանչյուրն արժեր 10$, իսկ այդքան շատ ծաղիկ գնելու համար մենք գրեթե դատարկեցինք 2 խանութ:
Այդ ամենը ուղղակի աննկարագրելի էր: Երբ ծաղիկները ներս բերեցին, ես պարզապես հուզմունքից չէի կարողանում թաքցնել արցունքներս:Ավելի քան 170 ընտանիք արձագանքեց քաղցկեղով հիվանդների համար վարդ գնելու գաղափարին:
Երբ վարդերի քանակը հասավ 500-ի, ես դադարեցրի այդ անվերջ թվացող գործընթացը: Այդքան վարդ տեղավորելու համար մենք բերել էինք 36 ծաղկաման:Երբ ես ծաղիկները նվիրեցի կնոջս, նա իր տպավորություններով կիսվեց իր նման հիվանդների հետ և նրանցից շատերին ծաղիկներ ուղարկեց:
Դա շատ հուզիչ տեսարան էր, այդտեղ գտնվողներից շատերը նույնիսկ լաց էին լինում»:Բրեդի այս քայլը իրոք հարգանքի է արժանի: Նա իր կնոջ համար այդ ծանր ու կարևոր օրը վերածեց իսկական տոնի:Ցանկանում ենք Ալիսային և բոլոր հիվանդներին քաջ առողջություն և շուտափույթ ապաքինում: