Ամուսնուս նախաձեռնությամբ որոշեցինք ամուսնալուծվել․ Հենց այդ ժամանակ հայտնվեց սկեսուրս ու․․․Անգամ երկար տարիներ
մի մարդու կողքին ապրելով ու հե տը շփվելով՝ նրան չես կարող լիարժեք ճանաչել: Իմ դեպքում հենց այդ պես էլ եղավ: Ամուսնուս
նախաձեռնությամբ որոշեցինք բաժանվել: Ոչ մի սկանդալ, ինտրիգ, վեճ…
Լուռ ու համերաշխ կիսեցինք մեր ունեցվածքը, իսկ հիմա պիտի նոտարով ձևակերպենք: Մանրամասների մասին խոսել չեմ ուզում:
Ուրախ եմ, որ կարողացա ընդունել ամուսնուս որոշումը, չնայած որ չափազանց տհաճ էր ու ցավոտ: Նա բավականին բարձր աշխա-
տավարձ է ստանում, երևի ես դադարել էի դուր գալ նրան, ու դրա համար էլ ավելի լավին է գտել:

Ամուսինս բնակա րանը որոշեց թողնել ինձ ու մեր 5 տարեկան որդուն, իսկ վերջերս ձեռք բերված մեքենան ու բան կում հավաքած
գու-մարը վերցրեց իրեն:Երբ մի փոքր ուշքի էի եկել, հայտնվեց սկեսուրս: Եկավ իմ տուն ու սկսեց հարցեր պարզել:
-Բայց ինչու՞ եք կիսում ունեցվածքը: Միայն որդիս է աշխատել: Դու դեկրետ էիր գնացել, հետո անհասականալի գործ էիր անում, կո-
պեկներ ստանում: Իսկ հիմա տղայիս ձեռքից խլել ես նրա տունը, դեռ ալիմենտ էլ պիտի վճարի:
Եթե անկեղծ, իմ թանկագին սկեսուրը չէր ստում:Ես իսկապես 3 տարի դեկրետում եմ եղել: Աշխատավարձս շատ ավելի ցածր է, քան
ամուսնունս: Բայց բնակարանը համատեղ ջանքերով ենք գնել. գումարի 1/3 մասը տվել են ծնողներս, 1/3-ը՝ ամուսինս, դեռ մինչև ա-
մուսնությունն էր խնայել ու կուտակել,իսկ 1/3-ն էլ՝ մեր համատեղ ապրած տար իների ընթացքում ենք վճարել, իհարկե մեծ մասը՝ ա-
մուսինս:

Բայց ո՞վ ասաց, որ երեխա պահելը ավելի հեշտ է, քան գումար աշխատելը:Հետո մեր ընդհանուր ծանոթներից իմացա, որ սկեսուրս
գնացել է իրավաբանի մոտ, որպեսզի պարզի, արդյոք օրինական է ունեցվածքի նման բաժանումը: Բացի այդ, ամուսնուս սիրուհին
նրան իմ դեմ է տրամադրում, երևի աչքը մեր տան վրա է դրել: Շատ զզվելի է այս ամենը: Ընդ որում այս տարիների ընթացքում սկե-
սուրս երդվում էր, որ ինձ իր դստեր պես սիրում է, թոռանը պաշտում էր, ինքն էր խնդրում, որ մեկ-մեկ թողնեմ գիշերը իր մոտ:
Ասում էր՝ դու գնա, հանգստացիր, ես ձագուկիս հետ կմնամ: Իսկ հիմա ինձ ճանաչել չի ուզում, իսկ որդուս հանդեպ բավականին սա-
ռը վերաբերմունք է ցուցաբերում:
