Ամուսնուս հետ ապրել ենք 30 տարի, մեծացրել ենք մեր երկու հրաշք երեխաներին: Ունեցել ենք և լավ, և վատ օրեր, ինչպես և բոլորը: Եղել է, որ ինձ վրա ձեռք է բարձրացրել, բայց դիմացել եմ՝ հանուն երեխաներիս: Երբ երեխաները մեծացան, գնացին տանից՝ սեփական կյանքը կառուցելու, ես ու ամուսինս սկսեցինք հարևանների պես ապրել, բայց նրա համար շարունակում էի պատրաստել, դե հո մի աման ապուրը չէի ափսոսա:
Բայց երբ մեր երեխաները մեզ հյուր էին գալիս, ձևացնում էինք, իբր ամեն ինչ շատ լավ է, որ նրանց ավելորդ անգամ մտածմունքի առիթ չտանք:Այդպես էլ ապրում էինք, երբ ամուսնուս մոտ քաղցկեղ հայտնաբերվեց, արդեն վերջին փուլում էր: Նրա հետ կես տարի անցկացրեցի հիվանդանոցում, սակայն ամուսնուս ոչինչ չօգնեց: Նա մահացավ:
Կես տարում ես ինքնս էլ մահամերձի տեսք ունեի, այնքան էի տանջվել այդ ընթացքում…Դեռ ուշքի չէի եկել ամուսնուս մահից հետո, երբ սկեսուրս ընկավ և կոտրեց ոտքը: Գիտեք, նա ծեր կին է, չպետք է նեղանալ նրանից, բայց հասկացեք ինձ. ես ամբողջ կյանքում՝ նրա կարծիքով, վատ հարս եմ եղել:
Վատ եմ խնամել երեխաներիս, ամուսնուս համար լավ կին չեմ եղել, թոռներն ու իր որդին հարազատ էին, իսկ ես՝ միշտ օտար եմ եղել…
Իսկ հիմա, երբ պիտի հանգստանամ, ինքս էլ բուժվեմ և ապաքինվեմ, արդեն 2 օր անդադար ինձ առավոտից երեկո զանգում է տալս, նրա աղջիկը, և հենց սկեսուրս, ասում են, որ ես պարտավոր եմ խնամել նրան: Սկեսուրս ասում է, որ իր աղջկա մեջքը ցավում է, իսկ ես, կարելի է մտածել, լիարժեք առողջ եմ:
Դա էլ դեռ ամենը չէ, ասում է, որ հիմա ես մենակ եմ ապրում, ինքը կարող է տեղափոխվել իմ տուն, իսկ իր տանը թող ապրի տալիս աղջիկը…Գրում եմ և բարկանում: Հենց պատկերացնում եմ, որ ծեր կին է և ոչ մեկի պետք չէ, խղճում եմ, բայց ինձ էլ եմ խղճում: Ի՞նչ անեմ, չգիտեմ: