Ամուսնացած եմ ինձանից տարիքով շատ մեծ տղամարդու հետ. Օրերս պատահաբար պարզեցի, որ նա սիրուհի ունի…

Ամուսնացած եմ արդեն 19 տարի, ամուսինս 59 տարեկան է, իսկ ես՝ 37: Ընտանեկան կյանքի ընթացքում ունեցել ենք երկու դուստր, մեկը 18 տարեկան է, իսկ կրտսերս՝ ընդամենը 1 տարեկան:

Ամեն ինչ լավ էր, վատ չէինք ապրում, ամուսինս աշխատում է, իսկ ես զբաղվում եմ տան գործերով: Վերջերս էլ իմացա, որ ամուսինս սիրուհի ունի, խոստովանում եմ, այդ լուրն ինձ հունիս հանեց:Չեմ ասի, որ նա նախկինում սուրբ էր, բայց նման բան ես նրանից չէի սպասում:

Տարիների ընթացքում մենք հարազատ էինք դարձել և նույնիսկ չէի կարող մտածել, որ ամեն ինչ այսպես կստացվի: Երբ փորձում էի խոսել , նա ամեն ինչ հերքում էր և ասում, որ դատարկ տեղը խնդիրներ եմ փնտրում:

Թաքուն բացեցի նրա հեռախոսը, վերցրեցի ամենահաճախ կրկնվող համարը և հաջորդ օրը զանգեցի: Մի անամոթ կին էր, ամուսնացած էր երրորդ անգամ: Ասաց, որ իր համար միևնույնն է, եթե իմանա իր ամուսինը, իրեն ոչինչ չի հուզում:Ցավալի էր, բայց ես իմ մեջ ուժ գտա և խոսեցի ամուսնուս հետ:

Իսկ նա ասաց, որ ես շտապել եմ, ժամանակի հետ նա ինքը կհեռանար այդ կնոջից: Ասաց, որ ես իրավունք չունեմ իրենից ինչ-որ բան պահանջել:Ես նստած լացում էի, քանի որ նման պատմություն եղել է առաջին դստերս ծնվելուց հետո…Նա ինձ կրկին դավաճանեց այն ժամանակ, երբ սիրո և հոգատարության կարիք ունեմ:

Այս պահին չեմ կարող աշխատել, եթե հեռանամ, չենք կարողան ապրել: Նա ամեն օր վիրավորում է ինձ,  ասում է, եթե չհանգստանամ, ապա ևս մի սիրուհի կգտնի…նա արդեն անտանելի է դարձել:

Ի՞նչ անեմ, ինչպե՞ս նրան ընտանիք վերադարձնեմ:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика