Ամուսնանալուց հետո ամուսնուս հարազատները ատում են մեզ․ Պատճառը ինձ համար ուղղակի անհասկանալի է․․․Չէ՞ որ կարևորը մեր երջանիկ լինելն է

Ամուսնանալուց հետո ամուսնուս հարազատները ատում են մեզ․ Պատճառը ինձ համար ուղղակի անհասկանալի է․․․Չէ՞ որ կարևո-
րը մեր երջանիկ լինելն է։Ամուսինս գյուղից է, նա ունի մոտ 300 բարեկամ: Երբ մենք որոշեցինք ամուսնանալ, սկսեցինք գումար կու-
տակել հարսանիքի համար:

Սակայն թաքցրեցինք այդ փաստը բոլոր բարեկամներից: Սպասվող միջոցառման մասին գիտեին միայն մեր ընտանիքները: Ամուս-
նուս ընտանիքում այսպես է ընդունված. կազմակերպում են շատ մեծ և շքեղ հարսանիք, նշում են 2-3 օր, սակայն հյուրերը բոլորն էլ
հասարակ մարդիկ են, ով ինչ կարողանում նվիրում է. մեկը՝ մի պարկ կարտոֆիլ, մյուսը սեփական ձեռքերով պատրաստած ծաղկա-
մաններ…

Իսկ հարսանիքից հետո մնում է միայն վարկ, որը հետո տարիներով են մարում:Իսկ մենք այդպես չէինք ուզում, և դրա համար էլ ո-
րոշեցինք, որ հարսանիքը կլինի շատ փոքր, ներկա կլինեն 12-15 հոգի, իսկ հետո կմեկնենք հանգստի:Այդպես էլ արեցինք. առավոտ-
յան օրինականացրեցինք մեր հարաբերությունները, վերցրեցինք տեղեկանքը,մի քանի ժամ անցկացրեցինք սրճարանում՝ մեր ծնող-
ների և ամենամտերիմների հետ, իսկ գիշերը մեկնեցինք հանգստի:

Այժմ ամուսնուս բարեկամները ատում են ինձ. ամեն հանդիպման ժամանակ նրանք երեսով են տալիս, որ իրենց չենք հրավիրել, ինձ
չեն բարևում և անտեսում են, երբ հանդ իպում ենք սկես ուրիս տանը:Հիմա սկեսուրս էլ է սկսել նմանատիպ խոսակցություններ, ա-
սում է, որ ամոթով մնացին, հանգստի գնալու փոխարեն պիտի հարսանիք անեինք:

Բայց մի՞թե մենք սխալ ենք, եթե ցանկացանք մեր գումարը ծախսել մեր հաճույքի համար, այլ ոչ թե հարյուրավոր բարեկամների կե-
րակրելու: Չէ որ մեր հարսանիքը՝ մեր օրն է, մեր տոնը, այլ ոչ թե նրանց:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика