Ամուսինս չի ցանկանում, որ խնամեմ հիվանդ մորս. Չգիտեմ ինչ անեմ…

Ես միշտ ջանացել եմ լավ կին լինել, հնազանդվել եմ ամուսնուս, քանի որ   միշտ կարծել եմ, որ կինը պետք է  հնազանդ լինի և երբեք չհակառակվի ամուսնու կամքին:

Բայց այժմ ես ստիպված եմ նրան հակառակվել՝ հանուն իմ մայրիկի:

Ես ամուսնացած եմ շուրջ 20 տարի: Ջանացել եմ լինել լավ կին, լավ մայր,  լավ հարս, բայց իմ ամուսնության օրվանից  երբեք ոչինչ չեմ արել իմ ծնողների համար, որովհետև ամուսնուս և նրա ընտանիքին դուր չէր գալիս, որ ես փորձում էի ինչ որ բանով օգտակար լինել ծնողերիս: Մայրիկս էլ ինձ միշտ խրատում էր, որ  կինը պետք է ամեն գնով պահպանի իր ընտանիքի անդորրը:

Վերջերս մայրիկիս մոտ առողջական լուրջ խնդիրներ ծագեցին,  նա ծանր վիրահատության ենթարկվեց և խնամքի կարիք ունի:  Ամուսնուս դուր չի գալիս, որ ես մի քանի ժամ մնում եմ  մայրիկիս մոտ և արգելում է գնալ:

Երբ ամեն անգամ մայրիկիս մոտից վերադառնում էի տուն, նա մեծ վիճաբանություն էր սարքում, ինձ վիրավորում, որ ես անտեսում եմ ընտանիքս հանուն ինչ-որ հիվանդ կնոջ: Նրա խոսքերը խոցում էին սիրտս, բայց  խնդրում էի նրան մի փոքր հանդուրժող լինել մինչև մայրս կապաքինվի: Բայց նա  իմ առաջ հարց դրեց. ընտրիր ընտանիքդ թե՞ մայրիկդ: Եվ ես ընտրեցի մայրկիս:

Ես չեմ կարող թողնել մայրիկիս անօգնական  վիճակում, չեմ կարող առանց խնամքի թողնել հիվանդ մորս, ով անքուն գիշերներ է անցկացրել  ինձ մեծացնելու համար, ով հայրիկիս հետ միասին օր ու գիշեր աշխատել է,  որպեսզի ես լավ ուսում ստանամ,  երբեք ինձ միայնակ չի թողել իմ դժվարին պահին:

Ես ընտրեցի մայրիկիս  խնամքը և հեռացա նրանից: Միթե՞ ես այդպես կարող էի  սխալվել: Երբ նրա մայրիկին էի խնամում, նա ասում էր, որ ես պարտավոր եմ, բայց երբ իմ մայրիկին պիտի խնամեմ, նա ինձ ընտրության առաջ է կանգնեցնում: Միթե՞ ես այդքան տարի նրան չեմ ճանաչել:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика