Ամուսինս մահացավ վաղաժամ. 2 անչափահաս երեխաներիս միայնակ դժվարություններով մեծացրեցի. Երբ նրանք մեծացան մոռացան և՛ ինձ, և՛ իմ արածները…

Ես երկու երեխաների մայր եմ: Ամուսինս մահացել է, երբ նրանք դեռ փոքր էին: Նրանց միայնակ եմ դաստիարակել: Իմ ամբողջ կյանքը ես նվիրել եմ նրանց: Աշխատում էի 2 տեղ ։ Ինձ օգնության էր հասնում մայրս: Ես ուզում էի լավ մայր լինել, կատարում էի նրանց բոլոր քմահաճույքները: Եվ կարծում էի, որ նրանց ճիշը եմ դաստիարակում:

Երբ նրանք մեծացան, ամուսնացան և զավակներ ունեցան, ես ես ես կերակրեցի նրանց երեխաներին և օգնեցի տնային աշխատանքներում։Երկու ամիս ինքնազգացողությունս կտրւկ վատացավ. չէի կարողանում վեր կենալ անկողնուց: Ոտքերս թմրել էին, և ես չէի վերահսկում դրանք: Ես հազիվ գիշերվա ուշ ժամ էր,սողալով հասա սեղանի մոտ, որտեղ հեռախոսս էր դրված։ Ես զանգեցի աղջկաս:

Նա կախեց լսափողը, և գրեց մի հաղորդագրություն, որ ինքը չի կարող պատասխանել, քանի որ զբաղված էր: Որդին նույնպես չպատասխանեց զանգին: Ես ճարահատված էի շտապօգնություն կանչել:Ինձ տեղափոխեցին հիվանդանոց: Ամեն րոպե սպասում էի, որ զավակներս կզանգահարեն ու իմանալով հիվանդանոցում եմ կշտապեն ինձ տեսության գալ:

Սակայն նրանք բարեհաճեցին զանգահարել միայն 4-րդ օրը: 4 օր ես հիվանդանոցում պառկած էի միայնակ, առանց սննդի: 6-րդ օը ինձ դուրս գրեցին հիվանդանոցից և ինձ տեղափոխեցին իմ բնակարան: Ես դեռ խնամքի կարիք ունեի:Նրանք հայտարարեցին, որ ինձ համար ավելի լավ է բուժքույր գտնելը, քանի որ նրանք չէին կարող հոգ տանել իմ մասին: Որդին ասաց, որ երեխայի և հղի կնոջ հետ նրա համար արդեն դժվար է, իսկ դուստրս գնում էր գործուղման:

Շուտով երեխաները ամբողջովին դադարեցին հիշել ինձ և թոռներիս արգելեցին այցելել իրենց տատիկին:Արդեն երկրորդ տարին է, ինչ ես ապրում եմ բուժքրոջ շնորհիվ, ով ինձ օգնում է: Հիմա փող չունեմ թոռներիս նվերներ տալու համար, և ոչ ոք ինձնով չի հետաքրքրվում: Սա իրականում շատ տխուր է:

Այն ամենից հետո, ինչ ես արեցի նրանց համար, իսկ նրանք ինձ թողեցին կյանքի քմահաճույքին և հեռացան:Այն ինչ՝ ես իմ գեղեցիկ և երիտասարդ տարիներն եմ նվիրել նրանց։ Կարծում եմ ՝ չարժեր երեխաներին հասցնել երկինք և նրանց դարձնել տիեզերքի կենտրոն: Միգուցե այդ ժամանակ նրանք կգնահատեին ինձ:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика