Ամուսինները դուրս եկան զբոսնելու և պատահաբար ժանգոտ տարա գտան. Այն, ինչ գտան նրա ներսում, միլիոններ արժեր…

Ներկայացնում ենք պատմություն, որի գլխավոր հերոսները՝ Հյուսիսային Կալիֆորնիայից ամուսինները, որոշեցին անանուն մնալ:

Ամուսինները որոշեցին շան հետ դուրս գալ զբոսնելու և քայլում էին իրենց ծանոթ ճանապարհով ու հանկարծ ինչ-որ տարօրինակ բան նկատեցին:Ավազի մեջ ինչ-որ տարօրինակ ժանգոտ տարա կար:

Կինը վերցրեց գտածոն և զգաց, որ տարան բավական ծանր է:Տուն գնալիս զույգը որոշեց տեսնել՝ ինչ կա ներսում: Երբ տարան բացեցին, ամուսիններն աչքերին չհավատացին: Ներսում լիքը ոսկե մետաղադրամներ էին:

Ամուսիններն անմիջապես վերադարձան նույն տեղը և փորեցին: Պարզվեց՝ ծառի տակ ևս 7 այդպիսի տարա կար, որոնք ամբողջովին լիքն էին մետաղադրամներով:Բոլոր մետաղադրամները 1847-1894 թթ. էին:

Զույգը հասկանում էր, որ շատ արժեքավոր բան էր գտել, բայց ուզեց իմանալ՝ որքան: Դրա համար մասնագետների դիմեց:Ավելի ուշ փորձագետներն ասացին, որ այդպիսի գանձի հետ առաջին անգամ էին աշխատում:

Սկզբում գտածոն գնահատեցին 27 000 դոլար:Կրկնակի փորձաքննության ընթացքում պարզվեց, որ մետաղադրամների մեջ կային մի քանիսը, որոնցից յուրաքանչյուրն ավելի քան 1 մլն դոլար արժեր: Գտածոն արժեր մոտ 10 մլն դոլար:

Կարծիք կա, որ այդ հարստությունը հորել էր մեկը, ով կապված էր կալիֆորնիական ոսկու տենդի հետ:

Հավանաբար հորել էր գանձը, բայց չէր կարողացել գնալ դրա հետևից:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика