Տեխաս նահանգի բնակչուհի Այալան իրեն համարում էր երջանիկ կին և մայր: 2013 թ. աղջկա ծնվելուց հետո նա շատ էր գիրացել և երկար ժամանակ չէր կարողանում կազմվածքը վերականգնել (նրա քաշը հասել էր 118 կգ-ի):
Փոքրիկի ծնվելուց կես տարի անց նա պատահաբար վերցրել է ամուսնու հեռախոսը և իր համար սարսափելի բան բացահայտել:
Պարզվել է՝ նրա ամուսինը սիրուհի ունի և նրան մշտապես հաղորդագրություններ է ուղարկում, որում իր օրինական կնոջն անվանում է ճարպոտ կով:Դա վերջ է դրել թվացյալ իդեալական զույգի հարաբերություններին և կնոջը ստիպել է արմատապես փոխել իր կյանքը: Այալան բաժանվելու հայտ է ներկայացրել և վճռել է նիհարել:
Նա իր քրոջ հետ սպորտդահլիճ է հաճախել շաբաթական 6 օր և քաղցրավենիքը փոխարինել է օգտակար սննդով: Քաշն այնքան էլ արագ չի նվազել:
Այալան խոստովանում է, որ դեռ ավելի քան 90 կգ քաշով ինքը չէր պատկերացնում՝ հետո ինչ անել միայնակ, փոքրիկի հետ:Նա լաց է եղել ամեն մարզումից հետո, բայց որոշել է չհանձնվել հանուն դստեր, որ հետագայում փոքրիկի համար օրինակ լինի:
Հավասարակշռված սննդակարգի և համառ պարբերական մարզումների շնորհիվ կինը հղիությունից հետ մոտ 46 կգ-ով նիհարել է: Հիմա նա հիասքանչ տեսք ունի, մշտապես հաճոյախոսություններ է ստանում տղամարդկանցից և չի ամաչում իր մարմնից: