«Աեվիտն» իրենից ներկայացնում է վիտամինային կոմպլեքս: Այն պարունակում է А և E վիտամիններ: Այն շատ օգտակար է մաշկի, եղունգների, մազերի համար:
Դեմքի կնճիռները հարթելու համար կարելի է պատրաստել հետևյալ դիմակը
Բաղադրիչներ
2 թեյի գալ խմորիչ
100 գ կաթ
1 թեյի գդալ մեղր
1 պատիճ «Աեվիտ»
Պատրաստման եղանակը
Բոլոր բաղադրիչները խառնել: Եթե ջրիկ է ստացվել, կարելի է ավելացնել վարսակի ալյուր:
Դիմակը քսել դեմքին, թողնել 15 րոպե, այնուհետև լվանալ տաք ջրով: Կրկնել շաբաթական 3 անգամ:
Եղունգների համար
Եղունգները ամրացնելու համար պետք է սրվակը բացել և մատները մերսել տարածելով եղունգների վրա:
Մազերի համար
Աեվիտով պատրաստված դիմակը հիանալի խթանում է մազերի աճը և դադարեցնում է մազաթափությունը:
Դիմակը պատրաստելու համար 3 ճաշի գդալ բուսայուղի վրա ավելացնել 2 պատիճ «Աեվիտ», լավ խառնել և ստացված խառնուրդը քսել գլխամաշկին և մազերի ողջ երկայնքով: