Սա ուղղակի կախարդանք է, այլ կերպ հնարավոր չէ անվանել։Ձեզ ենք ներկայացնում քաշը նվազեցնող ըմպելիք, որը կազատի ավելորդ կիլոգրամներից՝ առանց խիստ դիետա պահպանելու և հատուկ վարժություններ անելու։
Ըմպելիքը պատրաստելու համար անհրաժեշտ է․
- սև քիմիոն՝ 1/4թ․գ․
- սև պղպեղ հատիկավոր՝ 3-4 հատիկ
- կիտրոնի հյութ՝ կես հատից
- գոլ ջուր՝ 1 բաժակ
- մեղր՝ ըստ ճաշակի
Ինչ է պետք անել․
Բոլոր բաղադրիչներն ավելացնել գոլ ջրին։ Լավ խառնել և ավելացնել մեղրը։ Խմել անմիջապես արթնանալուց հետո։ Եթե կարծում եք, որ չեք կարողանա միանգամից խմել մի բաժակը, ապա կարող եք նվազեցնել ջրի քանակը։
Զգույշ եղեք մեղրն ընտրելիս․ այն պարտադիր պիտի լինի բնական։ Հաճախ խանութում վաճառվող մեղրի բաղադրության մեջ առկա է լինում շաքարավազ։
Ըմպելքիը պարտադիր պետք է խմել դատարկ ստամոքսին։
Մի քանի ցուցում՝ այս ըմպելիքն օգտագործելու ընթացքում ավելի արագ նիհարելու համար․
- ավելի շատ ջուր խմել
- խուսափել վնասակար սնունդից
- սահմանափակել օգտագործվող աղի և շաքարավազի քանակը
- շատ զբոսնել։
Եղեք առողջ և գեղեցիկ։