Ամեն անգամ կեսարի գլխին փառքի դափնեպսակը դնելիս՝ ստրուկը նրա ականջին բան էր շշնջում. Ինչ էր ասում ստրուկը

Հին Հռոմում ամեն անգամ, երբ Կեսարը պատրաստվում էր Ծերակույտի /Սենատի/ շենք մտնել, նրա գլխին դափնեպսակ դնողը ինչ-որ բան էր շշնջում Կեսարի ականջին․․․

Հետո, երբ նրան հարցնում են, ի՞նչ ես քչփչում աշխարհակալի ՝ Կեսարի ականջին, դափնեպսակ դնող ստրուկը պատասխանում է․

— Ես Կեսարի խնդրանքն եմ կատարում․․․

— Կեսարի՞․ ․- զարմանում են հետաքրքրվողները․

— Կեսարը ի՞նչ կարող էր խնդրել ստրուկից․

-Ամեն անգամ դափնեպսակը նրա գլխին դնելիս, ես նրա ականջին շշնջում եմ․

— Հիշի՛ր, դու սովորական մահկանացու ես, Աստված չես․․․

Այդ հիշեցումն էր խնդրել Կեսարը ստրուկից։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика