Այս գեղեցիկ աղցանը կդառնա Ձեր սեղանի զարդը:
Բաղադրամասեր՝
Տավարի միս 200 գրամ,
Պանիր 100 գրամ,
Ձու 3 հատ,
Գազար 2 հատ,
Մարինացված վարունգ 2 հատ,
Մայոնեզ 3 ճաշի գդալ,
Աղ և պղպեղ
Նուռ 1 հատ
Պատրաստման եղանակը
Տավարի միսը, ձուն և գազարը եփել:
Առաջին շերտի համար կտրատել միսը, աղով և պղպեղով համեմել վրան լցնել մայոնեզ,
երկրորդ շերտի համար կտրատել մարինացված վարունգը, մայոնեզ ավելացնել,
երորդ շերտի համար մանր կտրատել գազարը, աղով ու պղպեղով համեմել և մայոնեզով ծածկել,
չորորդ շերտի համար պանիրը և ձվի դեղնուցները քերիչով մանրացնել և մայոնեզով պատել
և վերջին շերտը քերիչով մանրացրած ձվի սպիտակուցն է, լավ ծածկել, որ բաց տեղ չմնա,
նռան հատիկներով գեղեցիկ զարդարել:
Թողնել, որ մի փոքր համերը խառնվեն և մատուցել:
Բարի ախորժակ
Նյութը հրապարակման պատրաստեց 24zham.ru—ն