Ամանորի գեղեցիկ նախուտեստ, այն կզարդարի Ձեր սեղանն ու կգրավի հյուրերին

Ամանորի սեղանը ավելի գրավիչ է, եթե կան գույների և համերի բազմազանությամբ նախուտեստներ:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում շատ համեղ ու գեղեցիկ նախուտեստ, որը շատ կգնահատեն Ձեր հյուրերը:

Բաղադրամասեր

500 գրամ խաշած հավի կրծքամիս

200 գրամ պանիր

3 հատ խաշած ձու

100 գրամ հունական ընկույզ

300 գրամ խաղող

աղ և սև պղպեղ

մայոնեզ

Ձևավորման համար անհրաժեշտ է խաշած լորի ձու՝ մի քանի հատ, պանրի կտորներ և մեխակի հատիկներ:

Պատրաստման եղանակը

Միսը և ձվի սպիտակուցները կտրատում ենք, պանիրը քերում ենք քերիչով, իսկ ընկույզը մանրացնում, այս բոլորը խառնում ենք իրար և համեմում մայոնեզով:

Ստացված զանգվածի մի մասը լցնում ենք մատուցվող ափսեի մեջ, գեղեցիկ դասավորում ենք խաղողները, լցնում մնացած մասը: Դեղնուցները մանրացնում ենք քերիչով և ծածկում ուտեստի ամբողջ մակերեսը: Դե մնում է լորի ձվերով մուկիկներ պատրաստել և զարդարել:

Մուկիկներ պատրաստելու համար պարզապես վերցնում ենք խաշած լորի ձուն, պանրի կտորներից ականջներ ենք դնում, իսկ աչքերն ու քիթը մեխակի հատիկներով ենք ձևավորում:

Բարի ախորժակ

 Նյութը հրապարակման պատրաստեց 24zham.ru-ն:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика