Աղցան «Վարդերի փունջ»… անցյալ տարի հյուրերս խնդրում էին բաղադրատոմսը. պատմում եմ աղցանի պարզ գաղտնիքի մասին…

Այս աղցանը ոչ միայն համեղ է, այլև անհավանական գեղեցիկ: Տոնական սեղանին բավականին տպավորիչ տեսք է հաղորդում:

Անհրաժեշտ բաղադրիչներ.

500գ հավի կրծքամիս
4 ձու
200գ գազար
500գ շամպինյոն
300գ պանիր
200գ ընկույզ
2 բազուկ
մայոնեզ
աղ, պղպեղ

Պատրաստման եղանակ.

Սկզբում պատրաստել աղցանը: Եփած գազարը և եփած հավի միսը մանր կտրատել:

Սունկն ու սոխը կտրատել, առանձին տապակել.Եփած ձուն և խանիրը մանր խորանարդիկների կտրատել, իսկ ընկույզն անցկացնել քերիչով:

Միացնել բոլոր նախապատրաստված բաղադրիչները, համեմել աղով և պղպեղով, մայոնեզ ավելացնել և խառնել:

Անցնել աղցանի ձևավորմանը. 2 նրբաբլիթի շերտ վերցնել, քերիչով անցկացնել բազուկը և խառնել մանրացրած սխտորի հետ, 2-3 ճ.գ. մայոնեզ ավելացնել և նորից խառնել:

2 նրբաբլիթի շերտերին քսել բազուկով խառնուրդից, փաթաթել, կտրատել մոտ 1,5սմ լայնությամբ կտորների:Աղցանը լցնել մատուցվող ափսեի մեջ, մեջտեղում դնել ստացված վարերը, իսկ կողքի հատվածները զարդարել կանաչիով կամ վարունգի բարակ շերտերով:

Բարի ախորժակ:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика