Աղցան «Թագավորական», վստահեցնում եմ՝ այսքան համեղ աղցան դուք դեռ չեք համտեսել, արժի պատրաստել Ամանորին ու զարմացնել հյուրերին

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Թագավորական» աղցանի պատրաստման եղանակը, որը շատ հարմար է Ամանորին Ձեր սեղանը զարդարելու համար:

Բաղադրությունը՝

Գազար- 2 հատ

Ձու-3 հատ

Կարտոֆիլ- 3 հատ

Կարմիր ձուկ- 200 գրամ

Կարմիր խավիար- 2 ճաշի գդալ

Սամիթ- 2 փունջ

Մայոնեզ

Պատրաստման եղանակը՝

Գազարը, ձուն, կարտոֆիլը եփել և թողնել սառի: Փայլաթիթեղի վրա լցնել քերիչով անցկացված գազարը և հարթեցնել: Վրան մայոնեզ քսել, ապա քերած կարտոֆիլ լցնել, աղով համեմել և կրկին մայոնեզ լցնել: Երրորդ շերտ՝ քերած ձու լցնել և մայոնեզ լցնել վրան:

Մանր կտրատել սամիթը և շերտերով կտրատել ձուկը և լցնել սամիթը, ապա ձուկը: Այս ամբողջ զանգվածը փայլաթիթեղի օգնությամբ ռուլետի նման փաթաթել և դնել սառնարան 3-4 ժամ: Այն կտրատել և ձևավորել կարմիր խավիարով:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика