Աղջիկնե՛ր, եկեք մի փոքր մոգություն մտցնենք մեր առօրյա, չէ որ գալիս է տարվա ամենամոգական տոնը, դե ինչ, պատրաստ ե՞ք…

Շուտով բոլորիս տներում կշողշողա հպարտ ու գեղեցիկ տոնածառը՝ Նոր տարվա ամենասիրված ատրիբուտը, բայց քչերը գիտեն, որ տոնածառը նաև ունի մոգական ազդեցություն, չե՞ որ նրա կանաչ գույնը փողի խորհրդանիշն է:

Իսկ հիմա մի փոքր խորհուրդ բոլոր նրանց ովքեր հավատում են սպիտակ մոգությանը:

Այս գործողությունը կարող է Ձեզ օգնել ազատվել պարտքերից և ֆինանսական հաջողություն ունենալ գալիք 2020 թվականին: Դրա համար անհրաժեշտ է Դեկտեմբերի 31-ին ուսերին գցել որևէ ուսաշոր և այդպես մնալ մեկ երկու ժամ և հենց Ամանորի զանգերի ղողանջի ներքո նետել ուսերից ուսաշորը և բացականչել՝ «ես ազատ ե՜մ»:

Մի ամաչեք, չէ որ դուք մտերիմներով եք շրջապատված: Իհարկե դուք չեք ստանա հաղորդագրություն, որ Ձեր վարկերը մարված են, բայց անպայման տեղի կունենա այնպիսի մի բան, որ դուք կկարողանաք ավելի շատ վաստակել և հեշտությամբ ԱԶԱՏՎԵԼ պարտքերից:

Նյութը հրապարակման պատրաստեց 24zham.ru-ն:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика