Աղոթք, որը պետք է հնչի յուրաքանչյուր հայ օջախում…

Այս տարի Հայ առաքելական եկեղեցին Հիսուս Քրիստոսի «հրաշափառ» հարության տոնը նշում է ապրիլի 21-ին:Շաբաթ երեկոյան մատուցվում է Քրիստոսի հարության ճրագալույցի կամ ճրագալույսի պատարագ, որով վերջանում է Զատկին նախորդած յոթ շաբաթ տեւած Մեծ Պասի շրջանը:Պատարագի ավարտին հավատացյալները միմյանց ողջունում են «Քրիստոս հարյավ ի մեռելոց» ավետիսով եւ ստանում «Օրհնյալ է հարությունը Քրիստոսի» պատասխանը, որից հետո բոլորը եկեղեցուց օրհնված կրակ են տանում իրենց տներ:

Սուրբ Զատիկի տոնին սեղանի պարտադիր կերակուրներն են ներկած ձուն, կանաչեղենը, չամիչով եւ բրնձով փլավը, ձուկը, գինին:Ձուն համարվում է հարության եւ նոր կյանքի սկզբնավորման խորհրդանիշ, իսկ կարմիր գույնը խորհրդանշում է խաչյալ Հիսուսի կենդանարար արյունը:Մինչև բաժակները գինի լցնելը այդ երեկո բոլորը սեղանի շուրջ պետք աղոթեն այնուհետև նշեն Հիսուս Քրիստոսի հարության տոնը:

Հայր մերՀայր մեր որ յերկինս ես, սուրբ եղիցի անուն Քո։ Եկեսցէ արքայութիւն Քո։
Եղիցին կամք Քո որպէս յերկինս եւ յերկրի։Զհաց մեր հանապազորդ տուր մեզ այսօր։ Եւ թող մեզ զպարտիս մեր, որպէս և մեք թողումք մերոց պարտապանաց։Եւ մի տանիր զմեզ ի փորձութիւն։ այլ փրկեա զմեզ ի չարէ։ Զի քո է արքայութիւն եւ զօրութիւն եւ փառք յաւիտեանս Ամէն:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика