Մեր օրերում շատ ընտանիքներ մոռանում են իրենց տված երդման մասին և որոշում բաժանվել չնչին խնդիրների պատճառով։Այս խնդիրը կարող է լուծվել ընտանիքի պահպանման աղոթքով։
Որպեսզի ընտանիքը պահպանվի, և այնտեղ տիրի սեր և ջերմություն,պետք է կարդալ այս աղոթքը 40 օր։ Այն կարելի է կարդալ օրվա ցանկացած պահին,երբ դրա կարիքը կզգաք։
Այն օգնում է լուծել ամուսնալուծության խնդիրները, հաշտեցնում է ամուսիններին, լցնում է տունը սիրով և ջերմությամբ։
Տե՛ր, պահպանիր ընտանիքս, ամուսնոս(կնոջս) սիրտը լցրու սիրով, համերաշխությամբ և բարությամբ։Պահպանիր ընտանիքս բաժանումից, հիվանդություններից և մահվանից։ Պաշտպանիր մեզ և մեր տունը հարձակումներից,բոլոր չարություններից։ Ամեն
Այս աղոթքը շատ կարևոր է համարվում ընտանիքի պահպանման համար։ Ընտանիքը ամենակարևոր և ամենաթանկ բանն է մարդու կյանքում։