Ահա թե ինչ է պետք կյանքում հաջողության հասնելու համար. Հայտնի հոգեբանի խորհուրդները…

Յուրաքանչյուր մարդ միշտ ձգտում է ինչ-որ բանի: Բոլորն էլ ունեն որոշակի նպատակներ: Դրանք տարբերվում են միմյանցից, սակայն բոլորի նպատակը մեկն է՝ լինել երջանիկ:

Մենք բոլորս էլ երջանկություն ենք ուզում: Իսկ մի՞թե այն պետք է նպատակ լինի, եթե մենք շատ ենք երազում դրա մասին:

Շատ հոգեբաններ, եթե ոչ բոլորը, համաձայն են այն մտքի հետ, որ մեր մտածելակերպն ազդում է մեր արարքների և ընդհանուր առմամբ կյանքի վրա: Մտքերը նյութական են, և դա գրեթե ապացուցված է: Դրական մտքերը դեպի ձեզ են ձգում լավը:

Այդ հաճելի երևույթի կերպարը դուք ստեղծում եք ձեր գլխում և առանց գիտակցելու աշխատում եք այդ ուղղությամբ:Հայտնի հոգեբան Մ.Լիտվակը, ով գրել է 30-ից ավել գրքեր՝ մարդու հոգեբանության մասին, կիսվում է պարզ կանոններով, որոնք կապահովեն ձեր անձնային և պրոֆեսիոնալ աճը:

Արժե հետևել նրա մտքերին:

  • երջանկությունը՝ ապրելու նպատակը չէ
  • պետք չէ կախված լինել ուրիշների կարծիքից
  • պետք չէ օգնություն խնդրել և աջակցություն ակնկալել, հասեք նրան, որ ուրիշները սպասեն ձեր համաձայնությանը
  • պրակտիկա…գործեք, կիրառեք ձեր գիտելիքները
  • պլանը՝ հաջողության գրավականն է
  • հաղթահարեք ձեր ամենաչար թշնամուն՝ ինքներդ ձեզ
  • թքած ունեցեք նրա վրա, որ բոլորին դուր չեք գալիս
  • ոչ մեկին պարտք մի մնացեք
  • թույլ տվեք ձեզ երազել
  • միշտ չէ, որ դեպրեսիան վատ է, երբեմն այն թույլ է տալիս հասկանալ, թե որն է մեր խնդիրը
  • շատ կարդացեք
  • ձեր ժամանակն իզուր մի կորցրեք
  • հարաբերություններ ունենալը լավ է, սակայն եթե դրանք ձեզ ուրախություն չեն պարգևում, հրաժարվեք դրանցից
  • միայնությունը կարող է օգտակար լինել
  • ձեր ուրախությամբ կիսվեք ուրիշների հետ
  • ուրիշների քննադատություններին ուշադրություն մի դարձրեք
  • գովեք ինքներդ ձեզ
  • ապրեք ձեզ համար:

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика