Ներկայացնում ենք ժամանակով ստուգված 5 հնարք, որոնց հետևելով՝ դուք կկարողանաք զգալիորեն ավելացնել ձեր ունեցած փողը:
1. Մի ծախսեք աշխատավարձի օր:
Թող փողը «գիշերի» դրամապանակի մեջ: Սակայն եթե ֆորս-մաժորային իրավիճակում եք, կարող եք բանկային քարտից օգտվել:
2. Հետևեք կարգին:
Թղթադրամները դասավորեք արժեքի նվազման կարգով, այնպես, որ դրանցից յուրաքանչյուրը ձեզ «նայի» դիմացի կողմով, թղթադրամները մի ճմրթեք:
3. Հաշվեք:
Իզուր չեն ասում, որ «փողը հաշիվ է սիրում»: Տնից դուրս գալիս հաշվեք և հիշեք գումարը, որը կա դրամապանակում:
4. «Երջանիկ դոլար»:
Իրականում դա կարող է ցանկացած ուրիշ «երջանիկ» թղթադրամ լինել: Կարևոր է, որ թղթադրամի համարի վերջին երկու թվերը համապատասխանեն ձեր ծննդյան թվի վերջին երկու թվերին: Եթե 3 համընկնում լինի, ավելի լավ է, 4՝ իդեալական:
Բարդությունն այն է, որ այդ թալիսմանը պետք է ինքնուրույն ձեզ մոտ գա: Այն չի կարելի հատուկ փնտրել: Երջանիկ փողը գտնելու դեպքում չծախսեք և ոչ մեկի ձեռքը չտաք:
5. Ստուգում արեք:
Դրամապանակից հանեք գրառումները, կտրոնները: Այդ աքսեսուարը մեկ նշանակություն ունի՝ պահել բանկային քարտերը, փողը:Մի պահեք ընկերների կամ հարազատների լուսանկարները: Համարվում է, որ դրանք ճնշում են անհրաժեշտ էներգիան և փողի հոսքը:
Եվ վերջում՝ փողին հարգանքով վերաբերվեք, այն 100%-ով նույն կերպ կպատասխանի: