Ահա թե ինչու չպետք է թաց մազերով քնել, մի շարք հիվանդություններ…

Թաց մազերով քնելը կարող է հանգեցնել մի խումբ խնդիրների, այդ թվում՝ գլխացավեր, մրսածություն, մազերի որակի վատացում, և այլն: Steptohealth.ru-ի հաղորդմամբ՝ երեկոյան լոգանք ընդունելն օգնում է հանգստանալ, ավելի լավ քնել, սակայն մազերը չչորացնելու դեպքում կարող եք լուրջ խնդիրների բախվել: Գլխացավ:

Եթե հաճախակի քնեք առանց մազերը չորացնելու, կարող են պարբերական և ուժեղ գլխացավեր առաջանալ: Խնդիրն ավելի է բարդանում, եթե գլուխը փաթաթում եք սրբիչով. այն պահում է խոնավությունը: Այս իրավիճակը բացասաբար է ազդում արյան շրջանառության վրա, մեծացնում լարվածությունը, ինչի արդյունքում ցավ է առաջանում:Մազերի թուլություն: Եթե ցանկանում եք առողջ և ամուր մազեր ունենալ, դադարեք քնել թաց մազերով: Թաց մազերը հեշտությամբ են վնասվում և թուլանում: Մաշկային վարակներ:

Հավանականությունը. խոնավ միջավայրն իդեալական է միկրոօրգանիզմների բազմացման համար: Սնկերի ու բակտերիաների բազմացման արդյունքում կարող են մաշկային հիվանդություններ առաջանալ: Բորբոքում, քոր: Խոնավ միջավայրում բազմացող սնկերը կարող են քորի պատճառ դառնալ: Այս խնդիրները կարող են պարբերաբար առաջանալ, և հաճախ մի քանի օր է պահանջվում, մինչև դրանք անհետանում են, հատկապես, եթե խնդիրը պատշաճ չի լուծվում:

Ալերգիա և մրսածություն: Թաց մազերով քնելու դեպքում քնի ընթացքում մարմնի ջերմաստիճանը փոխվում է, ինչը կարող է թուլացնել իմունային համակարգը և ալերգիայի ու մրսածության պատճառ դառնալ: Քանի որ խոնավությունը մի քանի ժամ շարունակվում է, օրգանիզմի պաշտպանական կարողությունները թուլանում են, ինչի արդյունքում բակտերիաները «գրոհում են» օրգանիզմը: Ճարպոտ մազեր:

Որպես կանոն՝ սա հանգեցնում է մազերի յուղոտության: Դա կապված է ճարպագեղձերի աշխատանքի խանգարման հետ, ինչն իր հերթին՝ հանգեցնում է գլխամաշկի pH-ի հավասարակշռության խախտման:

Մկանային ցավեր: Չնայած մկանային ցավերը կարող են պայմանավորված լինել մի խումբ գործոններով, բացառված չէ նաև, որ դրա պատճառը կարող է թաց գլխով քնելը լինել: Բացի արյան շրջանառության վրա բացասական ազդեցությունից՝ ջերմաստիճանի փոփոխությունը նաև մկանային լարվածության պատճառ է դառնում:

Թեփ: Թեփը կարող է առաջանալ սնկային վարակի հետևանքով, որն առաջանում է նաև թաց մազերով քնելու դեպքում:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика