Ահա թե ինչու են հայ տղամարդիկ ռուսկանանց համար խելքահան լինում…

Հայտնագործություն եմ արել: Հիմա գիտեմ բոլոր կանանց անցյալ դարից ի վեր հուզող հարցի պատասխանը, թե ինչու են մեր տղամարդիկ ռուս կանանց սիրում:

Ուրեմն, դուրս եմ եկել քայլելու, նորմալ զգեստավորումով՝ մարզահագուստ, ականջակալներ, գլխարկը մինչև ականջներս: Լատինո ռիթմերի տակ արագ քայլում եմ: Դրսում համարյա մարդ չկա, մի քանի օրոր-շորոր քայլող տղամարդիկ էլ զարմացած նայում են, թե էս այլմոլորակայինն ով է)))

Մեկ էլ տեսնում եմ, որ իմ դիմաց մի զույգ է, կինը ոգևորված ձեռքերով ինչ-որ շարժումներ է անում, ոնց որ ծափ տա, տղամարդը սուսուփուս կանգնած է: Էդպես արագ մոտենում եմ, զգացի՝ կինն ինձ է դիմում: Ականջակալս հանեցի, որ լսեմ, մեկ էլ ասում է.

«Женщина Вы прекрасно выглядите, можно я Вас обниму и поздравлю с праздником?» դե ի՞նչ պիտի անեի, իհարկե ասում եմ, խնդրեմ: Գրկեցինք իրար, շնորհավորեցինք:

Հիմա արագ արագ հարցնում է՝ ոնց անեմ, որ ես էլ սկսեմ առողջ ապրել, երբ սկսեմ (ծիծաղս գալիս է, բախտավար, ամբողջ օրը նստած եմ, էս մի խղճուկ ժամն եմ հատկացնում քայլելուն, ինձնից խորհուրդ է հարցնում)))

Ասում եմ՝ այ հենց հիմա, աչքերը չռեց, թե բա.«Что, пить бросить?» ))) Մի խոսքով, Օլեսյան համարը տվեց, որ ամսի յոթին զանգեմ, երբ ինքը Մոսկվա հասած կլինի:

Ժպիտը դեմքիս քայլում եմ ու մտածում, ըհը, դե արի էս կնոջը մի սիրի, անկեղծ, բաց, հավեսով: Մտքով անցավ ինձ գրկի՝ գրկեց: Մեր տղամարդիկ հաստատ անկեղծ հայացքի ու վերաբերմունքի պակասից են ձգտում իրենց:

Լավ, էդ մի արկածս, մյուսն արդեն ես էի «օլեսյա»)) Արդեն տուն գնալուս ժամն էր, վերջին պտույտս եմ անում, ու ինքս իմ միայնակ քայլելու վրա ծիծաղում քթիս տակ, մեկ էլ տեսա մի հոգի կանգնած է մայթին:

Մտքում ասի ըհը, ևս մեկն է իմ օրին, իներցիայով անցա, հետո տեսա ոստիկանի համազգեստով է: Չալարեցի, ետ դարձա, ձեռքս մեկնեցի, տոնը շնորհավորեցի: Անսպասելիությունից աչքերը փայլեցին, ես էլ ինձ լավ զգացի, որ էդ ցրտին պարեկություն անողը ժպտաց:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика