Վարունգը պարունակում է մարդու համար խիստ անհրաժեշտ В1, В2, В3, В5, В6, С վիտամիններ, ֆոլաթթու, երկաթ, կալցիում, ֆոսֆոր, մագնիում, կալիում, ցինկ:Երբ հոգնածություն եք զգում բավական է մեկ վարունգ ուտել և ուժերը կվերականգնվեն:
Նախքան լոգանք ընդունելը լոգարանի հայելին մաքրեք վարունգի շրջանակով և այն չի քրտի լոգանք ընդունելու ընթացքում:Եթե ձեր այգում վնասատուներ են հայտնվում, մի քանի շրջանակ վարունգ դրեք ալյումինե տարայի մեջ և թողեք այգում, վարունգի և ալյումինի միացությունը առաջացնում է քիմիական ռեակցիա, որի արդյունքում արտազատվում է հոտ, որը մարդը չի զգում, բայց վնասատուների համար անտանելի է:
Դեմքի կնճիռները հարթեցնելու համար վարունգի շրջանակով մերսել դեմքը, վարունգը ունի մաշկը ձգող հատկություն: Վարունգը կօգի նաև ցելյուլիտի դեպքում:Բավականաչափ ալկոհոլ օգտագործելու դեպքում, 1 հատ վարունգ կերեք և գնացեք քնելու, առավոտյան կարթնանաք առանց գլխացավ: